Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Գնդապետը իրեն ոչ պատշաճ դիմավորելու և հակաճառելու պատճառով ջարդել է հերթապահ մայորի քիթը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Մ.-ի և Սարգիս Տ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 40-ամյա Արթուր Մ.-ն, լինելով բանակային կորպուսի հրամանատարի՝ հրետանու գծով տեղակալ, պետ, կոչումով՝ գնդապետ, 2018 թվականի մայիսի 21-ին, ժամը 22-ի սահմաններում զորամասի շտաբի հերթապահ մասում իրեն հակաճառելու պատճառով զորամասի իրային ծառայության պետ, մայոր Լեռնիկ Օ.-ի դեմքին բռունցքով հարվածներ է հասցրել, կոտրել է նրա քթի ոսկրերը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Արթուր Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով:

Նույն զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Սարգիս Տ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ վերոհիշյալ դեպքին ականատես լինելով՝ դրսևորել է իշխանության անգործություն, խախտել է համապատասխան հրամանի ու կանոնագրքի պահանջները, հանցագործության դեպքի մասին սահմանված կարգով չի հայտնել ու թաքցրել է այն: Դեպքը բացահայտվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում:

Սարգիս Տ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով:

Արթուր Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2018 թվականի մայիսի 21-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում իր մեքենայով ժամանել է տվյալ զորամասի շտաբի դիմացի ավտոկայանատեղի: Իրեն դիմավորել է զորամասի շտաբի պետը: Զորամասի այդ օրվա հերթապահը՝ մայոր Լեռնիկ Օ.-ն, իրեն պատշաճ չի ներկայացել, միայն պատվի առած՝ կանգնել է իր դիմաց: Ինքը նրան դիտողություն է արել, ապա առաջացել է զորամասի շտաբի շենքի կողմը, որտեղ իրեն դիմավորել է զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս Տ.-ն: Նրա հետ ինքը բարձրացել է նրա աշխատասենյակ:

Որոշ ժամանակ անց շտաբից լսվել են բարձր ձայներ: Ինքն ու գնդապետ Սարգիս Տ.-ն իջել են զորամասի հերթապահ մաս: Այնտեղ տեսել են մայոր Լեռնիկ Օ.-ին, նրա ձեռքին եղել է «ռեզակ»: Ինքը պահանջել է, որ նա «ռեզակը» հանձնի իրեն: Մայորը հրաժարվել է, ինքը նրան սկսել է համոզել, որ բարձրանան զորամասի հրամանատարի աշխատասենյակ: Մայորը չի ենթարկվել: Ինքը բռնել է նրա ձեռքից ու տարել է հրամանատարի աշխատասենյակի հանգստի սենյակ:

Այնտեղ եղել են երեքով՝ ինքը, գնդապետ Սարգիս Տ.-ն ու մայոր Լեռնիկ Օ.-ն: Վերջինս այնտեղ էլ է հրաժարվել իրեն հանձնել «ռեզակի» կտորը: Ինքը աջ ձեռքով հարվածել է մայորի աջ ձեռքի ներքևի մասին, «ռեզակի» կտորը նրա ձեռքից դուրս է թռել, իսկ նրա ձեռքը բարձրացել ու դիպել է սեփական քթին, ինչի հետևանքով նրա քթից արյուն է հոսել: Ինքն առաջարկել է, որ նա լվացվի, բայց նա հրաժարվել է, դուրս է եկել սենյակից ու հեռացել է:

Արթուր Մ.-ն պնդել է, թե ո՛չ ինքը, ո՛չ գնդապետ Սարգիս Տ.-ն Լեռնիկ Օ.-ի նկատմամբ բռնություն չեն գործադրել: Ինքը նրան ծեծի չի ենթարկել, նրա պատիվն ու արժանապատվությունը չի նվաստացրել:

Ամբաստանյալ Սարգիս Տ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նշել է, որ դեպքի օրը, իմանալով, որ բանակային կորպուսի հրամանատարի՝ հրետանու գծով տեղակալը ժամանել է իրենց զորամաս, դուրս է եկել նրան դիմավորելու: Օրվա հերթապահ մայոր Լեռնիկ Օ.-ն պատշաճ չի դիմավորել: Գնդապետ Արթուր Մ.-ն նրան դիտողություն է արել… Ինքն ու գնդապետ Արթուր Մ.-ն գնացել են իր աշխատասենյակ:

Որոշ ժամանակ անց աղմուկ են լսել, դուրս են եկել իր աշխատասենյակից, հերթապահ մասում տեսել են մայոր Լեռնիկ Օ.-ին, որը անհավասարակշիռ վիճակում էր, նրա ձեռքին «ռեզակ» կար: Ինքն ու գնդապետ Արթուր Մ.-ն փորձել են հանգստացնել մայորին, բայց նա նյարդայնացած վիճակում էր:

Գնդապետ Արթուր Մ.-ն Լեռնիկ Օ.-ին բարձրացրել է իր աշխատասենյակի հանգստի սենյակ, որտեղ Լեռնիկ Օ.-ն հրաժարվել է հանձնել «ռեզակի» կտորը:

Գնդապետ Արթուր Մ.-ն խփել է նրա ձեռքին, «ռեզակի» կտորը դուրս է թռել, իսկ Լեռնիկ Օ.-ի ձեռքը ինքնաբերաբար բարձրացել ու դիպել է սեփական քթին, քթից արյուն է հոսել: Լեռնիկ Օ.-ն հրաժարվել է լվացվել, նա զինվորական գլխարկով քթի արյունը քսել է դեմքին, ապա դուրս է եկել սենյակից ու հեռացել է՝ դեմքն ամբողջովին արյունոտ: Նրա նկատմամբ ոչ ոք, այդ թվում՝ գնդապետ Արթուր Մ.-ն ու ինքը, բռնություն չեն գործադրել: Ըստ սահմանված կարգի՝ ինքը պետք է կատարվածի մասին անհապաղ հայտներ իրավապահ մարմիններին, սակայն դա չի արել, քանի որ Լեռնիկ Օ.-ն վնասվածքը ստացել էր սեփական ձեռքի հարվածից, սեփական գործողությունների արդյունքում: Ինքը կատարվածին կարևորություն չի տվել, բայց հետագայում հասկացել է, որ պարտավոր էր միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան հրամանի պահանջները կատարելու ուղղությամբ:

Տուժող Լեռնիկ Օ.-ն հայտնել է, որ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին դիմավորել է որպես օրվա հերթապահ, բայց ավտոկայանատեղին խճապատ լինելու պատճառով առանց շարային քայլերի է ներկայացել գնդապետին: Վերջինս իրեն դիտողություն է արել ու հայհոյանքներ է տվել: Ապա գնացել է դեպի շտաբի մուտքը: Իր հասցեին հնչեցված հայհոյանքների պատճառով ինքը վիրավորվել է, փորձել է գնալ գնդապետի հետևից ու պարզաբանում կատարել, բայց իրեն չեն թողել: Ինքը գնացել է ծխարան, հետո գնացել է իր աշխատասենյակ, փորձել է հանգստանալ, սակայն հիշելով հայհոյանքները, սեղանից վերցրել է «ռեզակի» կտորը, ցանկացել է ինքնավնասում կատարել: Հետո, քանի որ համարձակությունը չի ներել ինքնավնասում կատարելու համար, որոշել է գնալ շտաբ ու գնդապետից պարզաբանում պահանջել:

Ըստ տուժողի՝ գնդապետ Արթուր Մ.-ն զորամասի հրամանատարի աշխատասենյակի հանգստի սենյակում հարվածներ է հասցրել իր դեմքին ու գլխին, իր քթից արյուն է հոսել: Ինքը վերցրել է գլխարկը, սրբել է դեմքը: Տուժողը նշել է, որ ինքը գնդապետ Արթուր Մ.-ին չի հարվածել, միայն պաշտպանվել է: Ինքը լվացվել ու գնացել է տուն…

Դատաբժիշկ-փորձագետ Ս. Ավետիսյանը նշել է, որ տուժողի ձեռքն ինքնաբերաբար վերև բարձրանալու, սեփական քթին դիպչելու հետևանքով քթի ոսկրերի կոտրվածք չէր առաջանա: Տուժողի քթի շրջանի վնասվածքը՝ քթի ոսկրերի կոտրվածքները, բութ առարկայի ուղղակի ներգործության հետևանք են:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Դատարանը հաշվի է առել, որ Արթուր Մ.-ի ու Սարգիս Տ.-ի խնամքին են երկուական անչափահաս երեխաները, նրանք բնութագրվել են դրական, ծառայության ընթացքում արժանացել են բազմաթիվ խրախուսանքների:

Արթուր Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 4 տարի փորձաշրջան:

Սարգիս Տ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:

Այս դատավճռի դեմ Արթուր Մ.-ի մասով վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով պատժի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, խստացնել նշանակված պատիժը, անթույլատրելի ճանաչել պայմանական դատապարտության կիրառումը և Արթուր Մ.-ին դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատական նիստին մեղադրող դատախազը չէր ներկայացել: Քանի որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր դատախազի դիմումի հիման վրա, իսկ այս նիստի վերաբերյալ դատախազը պատշաճ ծանուցված էր ու դատարանին անհայտ պատճառով չէր ներկայացել վերաքննիչ դատարան, նկատի ունենալով, որ քննությունը կատարվում է վճռաբեկության կարգով, բողոքը քննվեց բողոքաբերի բացակայությամբ:

Նիստին ներկա էր ամբաստանյալ Արթուր Մ.-ն, ով հրաժարվեց պաշտպան ունենալու իրավունքից, ասաց, թե ծառայության վայրից է ներկայացել դատարան, ծառայության բերումով բոլորովին ժամանակ չի ունենում, այդ պատճառով ինքը չի բողոքարկել դատավճիռը, չնայած պնդում է, որ տուժողի նկատմամբ բռնություն չի գործադրել:

Քանի որ ամբաստանյալը վերաքննիչ բողոք չէր բերել, նրա մեղավորության հարցը վերաքննիչ դատարանի քննարկման առարկան դառնալ չէր կարող:
Արթուր Մ.-ն առարկեց դատախազի բերած բողոքի դեմ:

Դատախազն իր բողոքում նշել էր, թե դատարանն անհիմն է պայմանական դատապարտություն կիրառել Արթուր Մ.-ի նկատմամբ այն դեպքում, երբ նա իրեն մեղավոր չի ճանաչել ու նույնիսկ չի զղջացել կատարածի համար:

Արթուր Մ.-ն դատարանի հարցին պատասխանեց՝ ինչի՞ համար զղջամ, երբ տուժողի նկատմամբ բռնություն չեմ գործադրել:

Նա նշեց, թե լինելով տուժողի վերադասը, նրան մի քանի անգամ արժանացրել էր խրախուսանքների, իրենց հարաբերությունները նորմալ են եղել: Դեպքի պահին ինքը միայն վնասազերծել է տուժողին, քանի որ նրա ձեռքին «ռեզակ» կար, նա վտանգավոր էր իր ու շրջապատի համար:

Դատարանի հարցին՝ ինչո՞ւ կարգազանց զինծառայողի նկատմամբ, լինելով նրա վերադասը, բարձրաստիճան սպա, կարգապահական բնույթի միջոցներ չի ձեռնարկել, այլ ուժ է կիրառել ենթակայի նկատմամբ, Արթուր Մ.-ն պնդեց, թե ինքը բռնություն չի գործադրել:

Դատախազն իր բողոքում նշել էր, թե պայմանական դատապարտության կիրառումով հնարավոր չէ ամբաստանյալին ուղղել ու հասնել պատժի նպատակներին:

Ամբաստանյալը նշեց, թե իրեն ուղղելու կարիք չկա, ինքն արդեն 28 տարի ծառայում է բանակում, բազմիցս խրախուսվել է, իրեն ազատազրկման չդատապարտելու խնդրանքով միջնորդագիր էր ներկայացվել ՊՆ-ի կողմից, եթե ինքը վատ ծառայող լիներ, նման միջնորդագիր չէր ներկայացվի:

Ամբաստանյալը նաև նշեց, թե ունի առողջական խնդիրներ, տուժողն իրենից ավելի մարմնեղ և ուժեղ է, ինքը չէր կարող նրան հասցնել այն հարվածները, որոնք նկարագրված են քրեական գործում:

Դատախազն իր բողոքում նշել էր՝ եթե բարձրաստիճան սպայի կողմից ենթակայի նկատմամբ բռնություն գործադրելը մնա անպատիժ, դա կարող է վատ օրինակ լինել զինծառայողների համար, անպատժելիության պատրանք ստեղծել: Ամբաստանյալը նշեց, որ ինքը երբևէ որևէ զինվորի նկատմամբ բռնություն չի գործադրել, ծառայության ընթացքում կորցրել է սեփական առողջությունը, գնդապետ լինելով՝ ապրում է վարձով…

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռ. Մխիթարյան, Կ. Մարդանյան, Ա. Մնացականյան կազմով, մերժեց դատախազի վերաքննիչ բողոքը՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ: Միևնույն ժամանակ նախագահող դատավոր Ռ. Մխիթարյանը որոշման հրապարակման ժամանակ տեղեկացրեց, որ դատավորներից՝ Կ. Մարդանյանը առանձին կարծիք է ունեցել:

Արթուր Մ.-ն շնորհակալություն հայտնեց ու ասաց, թե վերադառնում է ծառայության վայր:

1in.am