Տրանսվեստիտը ազատ մուտք է գործում մանկապարտեզ. վտանգի տակ է մեր երեխաների ապագան
«Դեմ եմ միասեռականությանը» ֆեյսբուքյան էջը տարածել է հայտարարություն, որին կից ներկայացրել է լուսանկարներ, որտեղ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը մանկապարտեզի երեխաների հետ է։ Հայտարարությունը ամբողջությամբ ստորւ․
«Տրանսվեստիտը ազատ մուտք է գործում մանկապարտեզ. վտանգի տակ է մեր երեխաների ապագան
Արդեն մի քանի օր է հասարակության շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրացրել այն հանգամանքը, որ միասեռակնություն քարոզող և միասեռականների իրավունքները պաշտպանող ՀԿ-ի անդամ, տրանսակտիվիստ ոմն Սևակ, որը հանդես է գալիս Սոֆյա անվան տակ, այցելում է հայաստանյան մանկապարտեզներ և զեկույցներ կարդում երեխաներին:
Բոլորս հիշում ենք թե ամիսներ առաջ ԿԳ նախարար` Արայիկ Հարությունյանը ինչպես արձագանքեց Արարատի մարզի դպրոցներից մեկում տեսած քահանային: Նման անհարգալից վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու սպասավորի հանդեպ քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում:
Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորը իրավունք չունի մտնել դպրոց, իսկ միասեռականություն քարոզող ինչ-որ անհասկանալի երևույթ կարող է այցելել մանկապարտեզներ և պղծել մեր երեխաների հոգեբանությունը:
Այս ամենը ևս մեկ անգամ վերահաստատում է այն ենթադրությունները, որ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտավորություններ ունեն ԼԳԲՏ համայնքի առաջ և նպատակաուղղված պղծում են ազգային արժեքները՝ փորձելով մանկուց խեղաթյուրել մեր երեխաների պատկերացումները բարոյականության, ընտանիքի և ավանդական արժեքների մասին:
Ինֆորմացիան և լուսանկարները Հայկ Կիսաբելյանի ֆեյսբուքյան էջից»,-ասվում է հայտարարությնա մեջ:
Հ․Գ․ Սևակ Կիրակոսյանը տարիներ շարունակ հանդես է եկել ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանի դիրքերից։ Նա իր մի քանի ընկերների հետ 2012-ին բազմազանության երթի կազմակերպիչներից էր։ 2013-ին հակակառավարական բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Սևակ Կիրակոսյանը պարզել էր ԼԳԲՏ համայնքի դրոշը, որից հետո մի քանի այլ ցուցարարներ բռնություն էին կիրառել նրա նկատմամբ։ Այսօր Սևակ Կիրակոսյանը ներկայացնում է «Չիտ» հասարակական կազմակերպությունը։
«Չիտ» կազմակերպության պաշտոնական կայքում շատ բան չկա իրենց նպատակների մասին։ Կազմակերպության կայքում մասնավորապես նպատակներ բաժնում գրված է․«Մեր առաքելությունն է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, տարածել բարեկեցություն՝ փոխելով անհատական և կոլեկտիվ մակարդակներում առկա մտածողության և վարքագծային մոդելները»։ Իսկ թե կոնկրետ ինչ մտածողություն են փորձում փոխել անհասկանալի է։ Սևակ Կիրակոսյանի հետ մենք չկարողացանք կապ հաստտաել, որպեսզի պարզենք, թե ինչ նպատակով է այցելել մանկապարտեզ։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց