ՀՀ նոր իշխանությունը որոշել է դավադրություններ փնտրել արցախյան հողում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք դեռևս 1988-ին մեզ համար որոշեցինք, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Բազմահազարանոց հանրահավաքներին մասնակցող, մի հսկա տոտալիտար երկրի դեմ ելած հայ ժողովուրդն ամրագրեց, որ արցախցուն մենակ չի թողնելու և ամեն ինչ անելու է, որ Ղարաբաղը միանա Հայաստանին: Հետո պարզվեց, որ ժողովրդի որոշումը դե յուրե ամրագրելն ու միջազգային հանրությանը մեր կամքը պարտագրելը հեշտ բան չէ՝ մենք «փոքր ածու», ոչ հզոր և ռուս եղբոր կամքից կախյալ ժողովուրդ ու պետություն ենք, ուստի բաղձալի նպատակին հասնելու երկար ու տանջալից ճանապարհ ունենք անցնելու: Այդ ճանապարհին մենք մարդկային կորուստներ պետք է ունենայինք, հիասթափության, հուսահատության ու նահանջի պահեր, ոմանք պետք է զղջային, որ մտել ենք մեր ուժերից վեր բեռի տակ, ոմանք անգամ Արցախը պետք է դիտեին մեր զարգացման ճանապարհին խոչընդոտ, բայց հանրային հավաքական կամքը «Արցախ-Հայաստան» միասնություն էր հռչակել, և դրանից հրաժարվելն արդեն դավաճանություն էր դիտվելու, նահանջողներին պաշտոնանկություն և իշխանազրկություն էր սպառնալու, իսկ արցախցի-հայաստանցի անջրպետ ստեղծողները դաժան հալածանքների էին ենթարկվելու: Եվ անգամ երբ Արցախից Հայաստան ժամանած պաշտոնյաներից հայ հասարակությունը երես թեքեց, երբեք արցախցի-հայաստանցի հակասությունները շատ չխորացան և չխրախուսվեցին: Նման ցանկացած դրսևորում արմատախիլ էր արվում հիմքից, և այդ թշնամանքը հրահրողներին հանրային պարսավանքի էին ենթարկում: 2018-ին բաղձալի իշխանափոխությունից հետո արցախցի-հայաստանցի հակասությունների թեման կրկին ասպարեզ է ելել, այս անգամ ՀՀ նոր իշխանությունների թեթև ձեռքով, որը որոշել է նույնացնել ՀՀ նախկին և Արցախի ներկա իշխանություններին ու դավադրություններ փնտրել արցախյան հողում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած