Մեքենայի վերեւով, տակով, սալոնով ստուգում են. ի՞նչ են փնտրում ընդդիմադիրների մեքենաներում եւ պայուսակներում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ընդդիմադիրների համար խստացվել է ԱԺ մուտք գործելու կարգը։ Մոտ մեկ ամիս է՝ ԱԺ ավտոմեքենաներով մուտք գործող օրենսդիրներին եւ նրանց ավտոմեքենաները՝ հանձնաժողովի նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԱԺ փոխնախագահներ, զննում են ամենայն մանրամասնությամբ, հատուկ սարքով, անգամ մեքենայի տակն ու սրահն են զննում։ Ավելին՝ բացել են տալիս բեռնախցիկները։
Սակայն ուշագրավ է, որ մայիսի 8-ից սկսած՝ անվտանգության աշխատակիցները սկսել են մտնել նաեւ ավտոմեքենաներով ԱԺ մուտք գործող պատգամավորների պայուսակների մեջ։ Իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ դիմել է վարչապետին՝ պահանջելով ծառայողական քննություն անցկացնել։ «Այո, դիմել եմ՝ պարզելու, թե դա հատուկ վերաբերմո՞ւնք է՝ կապված իմ ելույթների հետ, որը վերաբերում է անվտանգության սեկտորին եւ այլն»։
«Ամսի 8-ին իմ ավտոն կանգնացրեցին, էլի ամբողջը ստուգեցին, հետո ասացին՝ նաեւ պայուսակդ բացի՝ նայենք, ես էլ պատասխանեցի, որ եթե կարգ կա, որ մեքենաներով կարող ենք մուտք գործել ԱԺ, էլ իմաստը ո՞րն է այդ կարգի, եթե պիտի պայուսակ ստուգեք։ Ինձ պատասխանեցին, թե մեզ ասել են՝ նայեք, մենք էլ նայում ենք»։
Մարուքյանը պատմեց, որ ինքն ԱԺ գործընկերներից հետաքրքրվել է՝ իրենց պայուսակներն է՞լ են ստուգել, եւ պարզել է, որ ոչ․ «Լիլիթին՝ Մակունց, Մանեին, Միքայելին՝ Մելքումյան եւ այլն»։ Միայն Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ իր մեքենան ամենայն մանրամասնություններով ստուգվում է․ «Մեքենայի վերեւով, տակով, սալոնով մանրամասն ստուգում են, ասում են՝ նաեւ բեռնախցիկը բացեք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած