Ի՞նչ ուղղություններով է ծախսվելու բյուջեի լրացուցիչ գերենացվող 62 մլրդ դրամը. 30 մլրդ-ի մասով արդեն «կողմնորոշվել են»
Կառավարության կառուցվածքի փոփոխությունները Ազգային ժողովն արդեն ընդունել է եւ մենք առաջիկայում պետք է այն կյանքի կոչենք, բայց այդ գործընթացը չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, առաջիկայում կառավարության ամենակարեւոր խնդիրը բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է. «Մենք ոչ միայն պետք է ապահովենք բյուջեի նախատեսված եկամուտները, այլեւ այն 62 մլրդ դրամը, որը հավելյալ գեներացվում է որպես բյուջեի եկամուտ: Մենք պետք է այդ միջոցներն արդյունավետ ծախսելու եղանակներ գտնենք: 30 մլրդի մասով արդեն կողմնորոշվել էինք, եւս 30 մլրդ դրամի ծախսեր պետք է պլանավորենք»,-ասաց վարչապետը:
Նա հույս հայտնեց, որ մայիսի 15-ից լայնածաված ճանապարհաշինական աննախադեպ աշխատանքները կսկսվեն, ինչպես նախատեսված են:

















































