Մենք կարող ենք մեկ օրում մտնել ու մաքրել գետնանցումները. Հայկ Մարությանը դժգոհեց քաղաքացիներից
Երեւանի բոլոր գետնանցումները լուսավորելուց շաբաթներ անց լուսավորման համակարգը կամ վնասված էր, կամ գողացված։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով երեւանի կենտրոնական փողոցներում գտնվող գետնանցումների անմիխիթար վիճակին։
«Իմ առաջին հանձնարարականներից մեկը վերաբերվում էր Երեւանի բոլոր գետնանցումները լուսավորելուն։ Ես գնացել, ինքս ստուգել եմ, մենք բոլոր անցումները լուսավորել ենք, սակայն մի քանի շաբաթ անց լուսավորման համակարգը կամ կոտրվել է կամ գողացվել»,–ասաց նա՝ նշելով, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունն ի զորու չեն բոլոր գետնանցումներում հերթապահություն իրականացնել եւ հետեւել, որ բնակիչները չկոտրեն կամ չգողանան այդ լույսերը։
Անդրադառնալով Մաշտոցի պողոտայի երկու մեծ գետնացումների վիճակին, քաղաքապետը նշեց, որ Փակ շուկայի մոտ գտնվող գետնանցումը ժամանակին վաճառվել է եւ սեփականատեր ունի.
«Սեփականատերն արդեն իսկ խախտում է պայմանագիրը եւ մենք պարտադրել ենք, որպեսզի նա սկսի բարեկարգման աշխատանքները, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ իրենք մաքսիմալ արագ աշխատեն, այլապես կենթարկվեն տույժերի եւ տուգանքների»,–հայտաարեց Մարությանը։
Նա նշեց, որ քաղաքապետարանում կա հատուկ հանձնաժողով, որը գույքագրում է բոլոր գետնանցումները.
«Այստեղ շատ նուրբ ենք գործում. մենք կարող ենք մեկ օրում մտնել ու մաքրել, սակայն այնտեղ մարդիկ կան, ընտանիքներ, որոնք գործունեություն են ծավալում, այսինք մի կողմից հանրությունը պահանջում է՝ ասում է մաքրեք գետնանցումները, իսկ մյուս մասն ասում է՝ ձեռք մի տվեք, դրանք աշխատատեղեր են»,–ասաց նա ՝նշելով, որ գետնանցումներում խոշոր վերանորոգումներ է նախատեսվում։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած