Փաստաթղթերի անհետացման փաստին իրավական գնահատական կտրվի․ ՀՀ ԱԱԾ տնօրեն
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից որոշ փաստաթղթերի անհետացման հետ կապված ծառայողական քննություն է կատարվում։ Այս մասին factor.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ում կողմից եւ երբ են ոչնչացվել փաստաթղթերը հարցին։ Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր որոշ փաստաթղթերի ոչնչացման մասին։ Ավելի ուշ նա խորհրդարանում պարզաբանել էր, որ որոշ փաստաթղթեր անհետացել են։
«Դուք լսեցիք, որ ծառայողական հետաքննություն է ընթանում։ Դրանց արդյունքներով փաստաթղթերը կփոխանցվեն քննչական մարմնին, ենթադրում եմ ՀՔԾ, որտեղ կտրվի իրավաբանական գնահատական։ Եթե քննության արդյունքներով պարզվի, որ այս կամ այն անձի գործողություններում հանցանքի հատկանիշ է եղել, եւ թղթերը իրենցից արժեք են ներկայացրել, գնահատական կտրվի եւ կքննվի համապատասխան քրեական գործի շրջանակներում։ Եթե ոչ՝ ապա ոչ»,- ասել է Վանեցյանը՝ հայտնելով, որ նկարագրված դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսի 10-ին։
Այն հարցին, թե հարցաքննվել է արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, նա բացասական պատասխան է տվել։ Այն հարցին, թե ինչու, Վանեցյանը պատասխանել է, թե դրա անհրաժեշտությունը չկա։ «Եթե լինի անհրաժեշտություն, ցանկացած մարդու կարելի է հարցաքննել»,- ասել է նա։
«Այսինքն, անհետացել են կարեւոր փաստաթղթեր, իսկ տնօրենին չեն հարցնում»,- փորձել է ճշտել լրագրողը։ «Չեմ ուզում խորանալ ծառայողական քննության մանրամասների մեջ։ Այժմ անհրաժեշտություն չկա, եւ ես իրավունք էլ չունեմ։ Իր ժամանակին կտեսնեք, ինչ է արվել։ ԱԱԾ-ն վերջին ժամանակներս չափազանց հանրային է։ Ինչը ես ողջունում եմ»,- նշել է Վանեցյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած