Որն է Նիկոլ փաշինյանի երազանքների ասուլիսը
«էս անգամ էլ իմ երազանքների ասուլիսը չի ստացվելու»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մանրամասնեց՝ իր երազանքների ասուլիսն այն է, որ վերջին լրագրողը գնա, ինքն ամենավերջինը գնա:
«Բայց էսօր էլ չի ստացվելու, 16.30 կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն է, չեմ կարող չսահմանափակել ժամանակը»,- ասաց նա՝ հավելելով, որ ասուլիսի օրն ընտրելիս հաշվի չէր առել, որ այդ օրն ԱԺ նիստ ու կառավարության հետ հարցուպատասխան կա:

















































