Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում այլևս վերացված է․ Նիկոլ Փաշինյան

Սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում այլևս վերացված է, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ սուպերվարչապետական համակարգն այն է, որ խումբը կամ մարդը պահում է իշխանությունը՝ ասելով, որ ոչ մեկին չի տա։

«Ես ասում եմ, որ ՀՀ-ում իշխանություն չունեմ, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, չի կարող լինել սուպերվարչապետություն։ Մեկ տարվա իմ գործունեության ամենակարևոր արդյունքն այն է, որ ՀՀ-ում չկա սուպերվարչապետ ու չկա այդ համակարգը։ Դուք՝ լրագրողներդ եք նաև դրա ապացուցը, որ կարող ենք ցանկացած հարց ինձ տալ, քանի որ չկա ՀՀ-ում այնպիսի հարց, որ ասեմ՝ կարա՞ք այդ հարցը նենց անեք ինձ չտան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը չի հերքում, որ մինչ իշխանության գալը բազմիցս քննադատել է սուպերվարչապետական համակարգը, սակայն կարևորում է հասկանալը, թե ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ։

«Սուպերվարչապետական համակարգի հակառակը նշանակո՞ւմ է երկիր, որտեղ չկա իշխանության ուղղահայաց։ Կարող եք բացատրել ինչո՞ւ է սուպերվարչապետը լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, սուպերվարչապետն ինչո՞ւ է 5 ասուլիս տալիս։ Ձեզ որևէ մեկն ինստրուկտրաժ արե՞լ է, թե ինչ հարց պետք է տաք։ Թեկուզ այս մեր շփման ընթացքում է երևում, թե ինչ է փոխվել ՀՀ-ում այս մեկ տարվա ընթացքում, որովհետև վերջին 30 տարվա ընթացքում կարո՞ղ եք ասել՝ քանի անգամ է տեղի ունեցել նման բան»,- նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սուպերվարչապետական համակարգը միայն օրենքն ու օրինական լծակները չեն․ «Սուպերվարչապետը նա է, որ ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը քեզ, բենզինի գործը քեզ, «սալյարկի» գործն էլ քեզ։ Ստեղ ես եմ 50 տոկոս փայ, ստեղ էն մյուսն է 50 տոկոս փայ, այս մեկն իմն է լրիվ, այստեղ պետք է գյուղապետ ընտրվիր այսինչը, այնտեղ պետք է գյուղապետ ընտրվի այնինչը, էս մեկի նկատմամբ գործ հարուցեք, մյուսի նկատմամբ կարճեք։ Դատավարները թող իրենց որոշումները քննարկեն ինձ հետ նոր կայացնեն։ Բաղրամյան 26-ն ինչի՞ ենք վերադարձրել նախագահականին, ինչո՞ւ է Բաղրամյան 26-ի ու ԱԺ-ի դռները բաց, ինչի՞ են քվոտաներ առաջարկվում ՀԾԿՀ-ում և ՏՄՊՊՀ-ում։ Սուպերվարչապետական համակարգը, որը ես քննադատել եմ, առաջին հերթին սա եմ նկատի ունեցել»,- շարունակեց վարչապետը։

Գործադիր մարմնի ղեկավարը նկատեց, որ շատ անգամ իր գործողությունները ոմանք շոու են որակում, սակայն իրականում սա քաղաքական կամքի դրսևորում է։

«Դուք տեսնում եք սուպերվարչապետ, որը գնում է դատարանում վկայի կարգավիճակով հանդես է գալիս։ Ոմանք ասում են՝ դա շոու է: Դա շոու չէ, այլ քաղաքական կամքի ցուցադրում է։ Կարող եմ ասուլիս էլ չանել չէ՞, բայց սա բացարձակ թափանցիկության ցուցադրում է։ Եթե խոսքը վերաբերում է 1-2 գերատեսչության կարգավիճակին, ապա այստեղ էլ կան փաստեր ու փաստարկներ։ Օրինակ՝ ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու համար հարցադրում անեմ՝ երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն եք ուզում։ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ո՞նց է ձևավորվել, չէ՞ որ ԱԱԾ-ի ժամանակներից կամաց-կամաց եկել, հասել է իշխանության։ Պարզապես հիմա մարդիկ կան, որ ասելիք չունեն, չեն էլ ունեցել, իրանց գործունեություն ընդամենը մեզանից ցիտատներ անելն է։ Շատ լավ է, թող մեր ասածներն ուշադիր գրառեն, որովհետև հետագա քաղաքական կարիերայում իրենց պետք կգա»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։