Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ. օրակարգում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը
Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է քաղաքապետարանի հաստիքացուցակի, աշխատավարձերի փոփոխության հարցերը։ Մասնավորապես, նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը շուրջ 30%-ով բարձրացնել:
Ըստ նախագծի՝ քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ:
Իսկ քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հաստիքացուցակների նախագծին:

















































