Հեղափոխության ֆետիշացման հետևանքը. Նիկոլ Փաշինյանը կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին
«Փաստը» գրում է. ««Սիրելի հայրենակիցներ, ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի գրառումը, իհարկե, կարելի է համարել այսօրվա ասուլիսի անոնս, սակայն լակոնիկ տեքստը ավելի շեշտված բովանդակային ենթատեքստ ունի, քան սովորաբար ունենում են անոնսները: Ակնհայտ է, որ այսօրվա ասուլիսը լինելու է հեղափոխության ֆետիշացման մասին, վիճակագրական իրական կամ մանիպուլյատիվ թվերի միջոցով ներկայացվելու է, թե անցած մեկ տարում ինչքան երջանիկ է դարձել Հայաստանի «հպարտ» քաղաքացին: Այս հարթության վրա դժվար է որևէ այլ բան, բովանդակային նոր խոսք սպասել այսօրվա ասուլիսից. այն ոճով, կառուցվածքով, փիլիսոփայությամբ նման է լինելու Փաշինյանի լայվերին, ելույթներին:
Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել 100 կետ առանձնացնել, հենց այդքան են ձեռքբերումները, թե վարչապետը որոշել է իր ասելիքն ամփոփել հիշվող, կլոր թիվ ենթադրող կետերում: Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը խոսելու է գլոբալ ձեռքբերումների մասին, ապա դրանք հաստատապես չեն ձգում 100-ին, նույնիսկ 10-ին, ու վարչապետն իրականում ուռճացված է ներկայացնում հեղափոխության ձեռքբերումները:
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կետ առ կետ անդրադառնալ բազում խնդիրների, որոնք գուցե այնքան էլ գլոբալ չեն ու դասական իմաստով չեն ձգում օրակարգային դառնալ վարչապետի օրակարգում:
Իհարկե, դրական փոփոխություններ կան ու դրանք չնկատելը լուրջ չէ: Օրինակ՝ որևէ մեկը չի կարող վիճարկել, որ Հայաստանի պատմության մեջ անցկացվել են եզակի օրինական ընտրություններ, մյուս կողմից՝ հետհեղափոխական առաջին ընտրություններն օրինական են լինում, որպես կանոն, բոլոր երկրներում:
Հեղափոխություն արած առաջնորդները սիրված են լինում հասարակությունների կողմից ու ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չեն ունենում: Հեղափոխության իրական փորձությունը լինելու է հաջորդ ընտրություններին, երբ ակնհայտ կլինի՝ հեղափոխական թիմը պատրաստ է զիջել իշխանությունը, եթե չարժանանա հասարակության վստահությանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս