Սվաղչին. Ռադիոյի դուռը պահել էին, որ Փաշինյանը մի օր գա ու նորոգման շոու բեմականացնի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռադիո՝ շնորհավորել Ռադիոյի օրվա կապակցությամբ․ «Մենք գտնվում ենք նույն ստուդիայում, ինչ այն ժամանակ ես ներխուժել էի: Այն ժամանակ, իհարկե, մի քանի անգամ ներողություն խնդրել եմ, բայց հիմա էլ ուզում եմ բոլոր այն ռադիոաշխատակիցներից, ովքեր որեւէ անհանգստություն են ունեցել, կրկին ներողություն խնդրել: Հույս ունեմ՝ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր, եւ, ի վերջո, հույս ունեմ, որ կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն եւ երկարաժամկետ առումով նույնպես կարդարացնի»:
Բացի շնորհավորելը, նա նաեւ իր ձեռքով սվաղել է այն դուռը, որը կոտրել էին Ռադիո ներխուժելու ժամանակ։ Տարօրինակ է, որ մինչ օրս Ռադիոյի աշխատակիցները չէին նորոգել դուռը։ Հավանաբար, ջարդված դուռը պահպանել էին, որ մի օր վարչապետը գա՝ դռան նորոգման շոու բեմականացնի, Ռադիոյի աշխատակիցներն էլ մեծ ոգեւորությամբ ռեպորտաժ պատրաստեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած