Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել էր քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն, ում վերամակագրվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործը, ամիսներ առաջ հրաժարվել էր քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Գրիգորյանը դատավոր է նշանակվել 2013 թ.։ Նա սկզբում աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ապա նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, մինչ այդ նա դատախազ է եղել։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վարույթն իրականացնող մարմնի ներկայացված միջնորդությունը եւ պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին էր մակագրվել այս տարվա հունվարին։ Սակայն Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտարարել՝ նշելով, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։ Դավիթ Գրիգորյանի եւ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված երկու այլ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությամբ դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդին։
Նրանց վերաբերյալ որոշումը ԲԴԽ–ն կհրապարակի վաղը։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը, ում առաջինն էր մակագրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, երեկ՝ մայիսի 6–ին, ինքնաբացարկ է հայտնել։
Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, դատավոր Վարդան Գրիգորյանը 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո հարուցված քրեական գործերով պաշտպան է եղել։ Մեր տեղեկություններով՝ թե՛ նախաքննության, եւ թե՛ դատաքննության ընթացքում նա պաշտպանել է գործով մեղադրյալներ Կառլեն Մանուչարյանին եւ Մհեր Սարգսյանին։
Նշենք, որ «ՀՀ Դատական օրենսգրքի» համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած