Ինչո՞ւ հետաձգվեց ՄԻՊ զեկույցի քննարկումը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Ընդհանուր առմամբ օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնց մեջ կան նաև նախագծեր, որոնք երկրորդ ընթերցմամբ են քննարկվելու։ Դրանց թվին է պատկանում նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ, և դրա համար երկու ժամ է սահմանվելու։
Հետաքրքիր է, որ իշխանություններն այդպես էլ չգնացին որևէ փոխզիջման ու նախագծում բան չեն փոխել: Հետաքրքիր է նաև, որ օրակարգում հարցեր ներառվելուց զատ մեկ հարց նաև հանվել է։ Մասնավորապես, նախագծից հանվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը և այն առաջարկվել է քննարկել հաջորդ հերթական նիստերի ընթացքում:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ այս քառօրյա նիստերի օրակարգ չի ընդգրկվի ՄԻՊ տարեկան զեկույցը, որը, սակայն, քննարկվել էր գլխադասային հանձնաժողովում։ Մենք տեղեկացանք, որ հետաձգման պատճառն այն է, որ այս քառօրյայում ընդգրկված դատախազության հաղորդումը և երկու այդպիսի մեծ հաշվետվությունները կարող էին երկար ժամանակ խլել։ Հավելենք նաև, որ մայիսի 9-ը ոչ աշխատանքային է, և այդ պատճառով մեկ օր քիչ ժամանակ է առկա նախագծերը քննարկելու համար, և չորեքշաբթիից հետո նիստերը կշարունակվեն ուրբաթ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած