Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետ Ձեզ գրում է երկու անչափահաս երեխաների մայր Նարինե Հովհաննիսյանը ` Երևան քաղաքից : Ամուսնուս կորցրել եմ երկու տարի առաջ : Երեխաներիս մեծացնում եմ միայնակ և հիմա սեփական տնից վտարվելու վտանգի առաջ ենք կանգնած:

2017թվականին ամուսինս աշխատում և աշխատանքային գործունեություն էր ծավալում Ռուսաստանի Դաշնությունում, գործերի ընթացքը խթանելու համար գումար էր պետք, և Հայաստանի Մարտունի քաղաքում ապրող Արամ Կարապետյանից (քյալամ Արամ) տոկոսով գումար վերցրեցինք , փոխարենը մեր տունը առք ու վաճառքի պայմանագրով տվեցինք նրան , պայմանով ,որ տոկոսները փակելուց հետո տունը կվերադարձնի մեզ:

Առաջին մի քանի ամիսը առձեռն ենք փոխանցել տոկոսի գումարը , ապա ամուսինս տեղափոխվելով ՌԴ այնտեղից բանկային փոխանցումով է իրականացրել տոկոսների մարումը (իմ մոտ պահում եմ բոլոր կտրոնները) : Դժբախտաբար մահացավ ամուսինս և մենք կանգնեցինք խնդրի առաջ: Արամ Կարապետյանին առաջարկեցինք տունը վաճառել և պարտքի գումարը վերցնել իրեն ,իսկ մնացածը մեզ տալ, որպեսզի կարողանանք առանձին փոքր բնակարակն ձեռք բերել: Բայց վերջինս հրաժարվեց, պնդելով ,որ մեզ գումար չի վերադարձնի քանզի տոկոսները արդեն այնքան շատ են,որ տան գումարը հազիվ տոկոսներին բավականացնի:

Դիմեցինք օրենքին, կարծելով ,որ օրենքով գոնե պաշտպանված կլինենք, բայց ստացվեց,որ օրենքը ինչպես հաճախ է լինում ուժեղի կողմն է:
Տան վրա արգելք դնելու համար բնակարանի շինծու առք ու վաճառք հայցով դիմեցինք դատարան:

Դատարանը գործը քննեց ոչ թե բնակարանի մոտ գտնվող դատարանում ,այլ մեղադրյալին մոտ` Սևանի դատարանում : Ենթադրում եմ,որ դատարանի աշխատողների հետ լեզու գտնելու մեթոդներին լավ տիրապետող Արամ Կարապետյանը այս անգամ ևս կարողացավ լեզու գտնել և հայցը երեք անգամ մերժելու ընթացքում Արամ Կարապետյանը կարողացավ արագ բնակարանի առք ու վաճառք կազմակերպել , հասկանալի է,որ իր մտերիմներից մեկի անունով ձևակերպելով բնակարանը : Հայցը դատարանը մերժում էր ամեն անգամ մի պատրվակ բերելով , ոչ թե միանգամից հստակ նշելով թե,որտեղ է հայցադիմումի սխալը ,այլ ամեն անգամ նոր սխալ ման գալով , որն էլ կասկածի տեղիք տվեց դատարանի և Արամ Կարապետյանի համագործակցության մասին : Նշեմ ,որ բոլոր փաստերն ունեինք,որ գործարքը շինծու է,բայց դատը լուծվեց հօգուտ Արամ Կարապետյանի:

Անվստահությունս մեծացավ ,երբ բնակարանի նոր տանտերը ոստիկանի հետ վտարման պայմանով եկել էր մեր տուն , ինձ տվեցին տասնօրյա ժամկետ, մենք ներկայացրեցինք դիմում և ներկայացրեցինք վարչական դատարանի որոշումը,որը կասեցնում էր նրանց վտարամնա գործողությունը:

2019թ մարտի 3-ին վտարման պահանջով մեր տուն եկած ոստիկաններին ի հակադրում նույն օրը դիմել եմ Ոստիկանության Արաբկիրի բաժին ,որտեղ դիմում եմ ներկայացրել Արամ Կարապետյանի դեմ,որպես վաշխառու , որին ի պատասխան առանց քննելու , պարզաբանեցին,որ հանցանք չկա, ի դեպ նշեմ ,որ ներկայացրել էի կից փաստեր մեր խոսակցություններից ձայնագրություններ:

Առաջին ատյանի դատարանը մերժեց , ու չնայած բոլոր փաստերը ունեինք, որ շինծու գործարք է կատարվել ,հիմա դիմել ենք վերաքննիչ դադատարն, և արդեն մեկ ամիս է նույնիսկ օր չեն նշանակել դատի:

Բայց քանի ,որ արդարության նկատմամբ հավատս արդեն քիչ-քիչ մարում է , ինձ մնում է դիմել Ձեզ ,խնդրելով Ձեր վերահսկողությունը արդարադատության վերականգնման համար : Նշեմ նաև ,որ նույն մարդու զոհն է ամուսնուս եղբոր ընտանիքը,որը անտուն մնալուց հետո լքեց երկիրը : Նույն մարդու զոհերի թիվը շատ ավելի մեծ է ,որը կարելի է պարզել հետաքննության արդյունքում:

Ամենայն հարգանքով սպասում եմ Ձեր արդարացի պատասխանին:

Նարինե Հովհաննիսյան

Քաղաք Երևան Կոմիտաս 56/77