Ի՞նչ խնդրահարույց հարցեր է փորձում Երևանի ավագանին «սղացնել» Փաշինյանի ասուլիսի օրը
«Իրավունք» թերթը գրում է.
«Երևանի ավագանին մայիսի 8-ին հանկարծ որոշել է արտահերթ նիստ գումարել, ընդ որում՝ այս անգամ ևս, նիստի օրը համընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի հետ: «Պատահականություն է, դժվար թե», - կասեին ռուսները:
Ի դեպ, ռուսների մասին նիստի օրակարգում է խնդրահարույց մի քանի հարց. Իրինա Ռոդնինայի անվան դպրոցի անվանափոխությունը, ինչպես նաև քաղաքապետի ու համայնքապետերի աշխատավարձերի բարձրացման հարցը:
Վերոնշյալին անդրադարձել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ մասնավորապես նշելով. «Բոլոր նիստերը հիմնականում տեղի են ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգին համապատասխան ընտրված մի կարևոր օր՝ կամ վարչապետը մեծ ասուլիս է տալիս, կամ որևէ շատ կարևոր հանդիպման է լինում: Լավ դասավորում են, այդ օրերին դնում են ավագանու նիստերը, որպեսզի լրատվական օրակարգից քիչ, թե շատ դուրս մնան: Նույնը մայիսի 8-ն է՝ վարչապետը կրկին 1-ամյակի մեծ ասուլիս է տալիս, նույն օրը՝ մայիսի 8ին, ժամը 11:00-ին ավագանու նիստ է լինելու»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած