Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասի շինարարությունը կասեցվել է. Աբովյանի քաղաքապետարանը գրություն է ուղարկել
Կոտայքի մարզպետարանը համալիր ստուգումներ է իրականացրել Աբովյանի համայնքապետարանում և հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ նյութերն ուղարկել Կոտայքի դատախազություն։ Այս մասին հայտնեցին դատախազությունից։ Հայտնաբերված խախտումներից մեկն էլ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյանում կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներին։ Ըստ մարզպետարանի՝ շինարարական աշխատանքներն անօրինական են։
Խախտումների փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 315 պրիմ 1 (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նա՝ ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը) և պրիմ 2 (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):
NEWS.am-ի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը նշեց, որ մարզպետարանն արձանագրել է զուտ փաստաթղթային խնդիրներ, ինչից հետո քաղաքապետարանը կառուցապատողին գրություն է ուղարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով։
«Մի քանի անճշտություններ կան, որոնք պետք է շտկվեն։ Կառուցապատողը հողային աշխատանքներ կատարելու համար ունի շինթույլտվություն, առաջիկայում մենք պայմանավորվել ենք կառուցապատողի հետ, որը նախագծային ողջ փաթեթը կներկայացնի և կվերսկսվեն շինարարական աշխատանքները»,- ասաց քաղաքապետը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած