ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ առաջարկ կներկայացվի կառավարությանը. Ֆ. Ցոլակյան
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ առաջարկություն կներկայացնի կառավարություն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարար ԱԻ Ֆելիքս Զոլակյանը:
Նախարարը նշեց, որ չի կարող ասել, թե որքան կավելանա աշխատավարձերը, հաշվարկները մի քանի տարբերակով են արվում: «Մենք առաջարկներ ներկայացնելու ենք, թե ի՞նչ տարբերակով՝ չեմ կարող ասել»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ նախկինում շատ ցածր էր ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձը Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ հիմա էլ է ցածր:
«Որոշ չափով կառավարությունը, իհարկե, լուծել է այդ հարցը՝ տվել է բավականին մեծ գումար, որը պարգևավճարների ձևով մենք տալիս ենք: Դա աշխատավարձի 30 տոկոսն է: Կարելի է ասել, որ 30 տոկոսով արդեն բարձրացել է իրենց աշխատավարձը, բայց զուտ աշխատավարձը չի բարձրացվել»,- ասաց նա:

















































