Թուրքական AKINCILAR (Cyber Warrior) հաքերային թիմը կոտրել է News.am-ը
Թուրքական AKINCILAR (Cyber Warrior) հաքերային թիմը կոտրել է News.am-ը։ ( Էս պահին կայքը վերականգնված է) Այս թիմը ամենամեծ և ամենահին թուրքական հաքերային խմբավորումներից է, որն արդեն քսան տարի է՝ գործում է։ Թիմը ազգայնական գաղափարախոսության կրող է, սատարում է ներկայիս իշխանություններին։ Բացի այդ, շատ ակտիվ պայքարում է Ցեղասպանության ճանաչման դեմ։ Երկու շաբաթ մեծ հարձակում էին իրականացրել ֆրանսիական և իտալական կայքերի վրա․ այս երկրների կողմից Ցեղասպանության վերաբերյալ հստակ արտահայտված դիրքորոշման պատճառով։
News.am֊ի վրա հարձակումը յուրահատուկ է այն առումով, որ վերջին տարիներին լուրջ լրատվականի վրա հաջողված հարձակումներ չէին գրանցվել։
Այս պահին հայաստանյան կայքերին պետք է լինել ուշադիր, քանի որ թուրք հաքերները կարող են շարունակել հարձակումները․ հիմնական դժգոհությունը Ցեղասպանության թեման է, ինչպես նաև թուրքական դրոշի այրումը Երևանում և Լիբանանում ապրիլի 24֊ին։
Հարձակման սնեփշոթը
Սամվել Մարտիրոսյանի տելեգրամի էջից


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած