Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը, որը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտից՝ չնշելով ինքնաբացարկի պատճառները։
Գործը արդեն հանձնվել է դատարանի գրասենյակին եւ ըստ ընթացակարգի այն պետք է վերամակագրվի այլ դատավորի։
Դատավոր Վարդան Գրիգորյանը 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո հարուցված քրեական գործերով պաշտպան է եղել։ Մեր տեղեկություններով՝ թե՛ նախաքննության, եւ թե՛ դատաքննության ընթացքում նա պաշտպանել է գործով մեղադրյալներ Կառլեն Մանուչարյանին եւ Մհեր Սարգսյանին։
Նշենք, որ Գրիգորյանը փաստաբանությամբ է զբաղվել 2000–2014 թթ.։ Նա դատավոր է նշանակվել 2014 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Գրիգորյանը սկզբում աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, իսկ 2018 թվականի նոյեմբերի 14-ին՝ նշանակվել Երեւան քաղաքի դատարանի դատավոր։ Մարտի 1–ի գործով անցնող մի քանի անձանց շահեր է ներկայացրել նաեւ Գրիգորյանի կինը՝ Աննա Ջուվանովան, որն այժմ էլ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։
«ՀՀ Դատական օրենսգրքի» համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքերը ներառում է այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում, դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ եւ այլն։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում