Քոչարյանը տապալել է, իսկ ո՞վ է վերականգնել
hraparak.am-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրինք՝ եթե Քոչարյանը տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ապա ո՞վ եւ ե՞րբ է այն վերականգնել, կամ գուցե առայսօր վերականգնվա՞ծ չէ։
Դավթյանը մի պահ շփոթվեց, ապա փորձեց խուսանավել հարցի պատասխանից․ «Դրանք դատաքննությանը ներկա կլինես, կհետեւես, կիմանաս»։ Բայց հետաքրքիր է՝ մեր երկրի սահմանադրական կարգը մարտի 1-ին տապալվելուց հետո վերականգնվե՞լ է եւ ո՞ւմ միջոցով է այն վերականգնվել։ «Սահմանադրական կարգը մեր երկրում վերականգնվել է, իհարկե, իրացվել են դրանից հետո բազում այնպիսի մարդու իրավունքներ, որոնք չէին իրացվում այն ժամանակահատվածում, որոնց համար Ձեր նշած անձին մեղադրանք է ներկայացվել»։ Իսկ տապալվելուց հետո կոնկրետ ե՞րբ է վերականգնվել։ «Վահե, ինչի՞ ես առանձին հարցեր տալիս, քո գործընկերներից ինչո՞ւ ես տարբերվում»։ Հարցը տալիս եմ իմ փոքրիկ, էքսկյուզիվ նյութի համար։ «Ես էլ իմ էքսկլյուզիվ հանգստի կամ աշխատանքի իրավունքն ունեմ»,- ասաց դատախազը, նստեց մեքենան ու հեռացավ՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ով է եղել այդ հերոսը, որ վերականգնել է «Ռոբերտ Քոչարյանի տապալած» սահմանադրական կարգը եւ երբ։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց