Հողերը, որ չեն օգտագործվում, պետք է մարդկանց ձեռքից վերցվի եւ խորոշացվի. Սամվել Ավետիսյան
Հողերը, որ չեն օգտագործվում, պետք է մարդկանց ձեռքից վերցվի, ոչ թե բռնի ուժով, այլ նրանց հետ համաձայնեցված, պահպանելով իրենց սեփականության իրավունքը: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ասաց տնտեսագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը:
«Սրանով մենք կարող ենք միավորել հողերը, խոշորացնել եւ ներդրողների համար ձեւավորել ավելի գրավիչ ներդրումային միջավայր»,-ասաց նա:
Անդրադառնալով ոռոգման խնդիրներին Սամվել Ավետիսյանն ասաց, որ ոայսօր ոչ մեկին ձեռնտու չէ կաթիլային ոռոգումը. ՋՕ-ների նպատակը շատ ջուր վաճառելն է, գյուղացին էլ հեկտարի համար է վճարում անում, հետաքրքրված չէ կաթիլային ոռոգմամբ:

















































