Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Արարատի մարզի տնտեսության առանցքային ոլորտներն ըստ Արարատի մարզպետի

 

Մարզերում գործարար համաժողովների անցկացումն արդեն ավանդույթ է դառնում, և դա տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է։ Այսօր «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին իր ելույթում նման տեսակետ հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ նման միջոցառումները հնարավորություն է ընձեռում գործարարներին ծանոթանալ մարզերի տնտեսությանը, տնտեսվարման պայմաններին, ներդրումային հնարավորություններին` հաստատելով գործարար կապեր ամենատարբեր ոլորտներում: Սարգսյանը շեշտեց՝ նմանատիպ հարթակների ստեղծումը կնպաստի ՀՀ-ում կառավարության կողմից որդեգրված տնտեսական հեղափոխության իրականացման գործընթացին։

«Համոզված եմ, որ սույն համաժողովը կնպաստի Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, որի համար լուրջ նախադրյալ է մարզում առկա հսկայական ներուժը: Այսպիսի նախաձեռնությունները հարթակ են հանդիսանում գործարարների և ներդրողների միջև արդյունավետ համագործակցության համար։ Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և առանցքային ոլորտներից են, սակայն մարզն ունի մեծ զբոսաշրջային և տնտեսության այլ ուղղությունների ներուժ ևս»,- շարունակեց նա։

Մարզպետը նշեց, որ աղքատության նվազեցման, կենսամակարդակի բարձրացման համար անհրաժեշտ է հողային ռեսուրսներն օգտագործել նպատակային, ենթակառուցվածքների ձևավորման ու կատարելագործման միջոցով ավելացնել բուսաբուծական և անասնաբուծական մթերքների ծավալները։ Սարգսյանը կարևորում է արտադրության արդյունավետության բարձրացումը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնման, հակակարկտային ցանցերի ներդրման և գյուղատնտեսական տեխնիկայի ու գյուղ գործիքների արդիականացման և քանակի ավելացման շնորհիվ։

«Լուծել իրացման խնդիրները, մեծացնել արտահանման ծավալները, կրճատել ոռոգման համակարգում էներգակիրների ծախսերը, համայնքներում հնարավորինս իրականացնել ոռոգման ջրի արդյունավետ կառավարում և լուծել ոլորտում առկա խնդիրները, մեծացնել կերի, կենդանիների մթերատվության ծավալները, ստեղծել անասնապահական մթերքների փոքր վերամշակող արտադրական կարողություններ»,- շարունակեց Գարիկ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ 2019-2020թթ. ընթացքում նախատեսվում է տարեկան մինչև 70 հա նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար համապատասխան պայմանների ստեղծում։ Ըստ նրա՝ Արարատի մարզում տարեցտարի ավելանում է սառնարանային տնտեսությունների թիվը, զարգանում է չրագործությունը, քայլեր են կատարվում օրգանիկ չրերի արտադրման համար՝ արտահանման նպատակով:

«Գյուղատնտեսության բնագավառում հիմնականում օգտագործվում է մաշված գյուղտեխնիկա։ Ոլորտին շունչ տալու համար շարունակվում է 2018թ-ին սկսված «Հայաստանի հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցություն» ծրագիրը: 2018թ-ին մարզ է ներկրվել 19 միավոր գյուղտեխնիկա, որից 6-ը՝ տրակտոր: 2019 թ․-ին մարզ կներկրվի ևս 20 միավոր գյուղատնտեսական տեխնիկա»,-ներկայացրեց մարզպետը:

Գարիկ Սարգսյանը նկատեց, որ Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և հիմնական ոլորտներից մեկն արդյունաբերությունն է։ Նա շեշտեց, որ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ ներկայումս Արարատի մարզն ընդգրկող քաղաքներում, շրջաններում առկա է արդյունաբերական հզոր համալիր, որն ընդգրկում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը: