ԱԺ-ում իմ օգնականը հարազատ տեգրս չէ, իմ սկեսրայրի եղբորորդին է. Սոնա Ղազարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեղեկությանը, թե ԱԺ-ում իր օգնականն իր տեգրն է՝ Ռուբեն Բանուչյանը, ասաց, որ վերջինս իր սկեսրայրի հարազատ եղբոր ավագ որդին է, այսինքն, ըստ էության, ինքը պատգամավորի հարազատ տեգրը չէ:
Նա նշեց, որ ինքը դա երբեք չի հերքել: Դիտարկմանը, թե ամեն դեպքում բարեկամական կապ ունի և ստացվում է որ խնամի, ծանոթ, բարեկամով աշխատանքի ընդունվելու մեթոդը շարունակվում է, պատգամավորն ասաց, որ Ռուբեն Բանուչյանին ճանաչել է` մինչև իր ամուսնությունը։
«Ռուբեն Բանուչյանը քաղաքացիական ակտիվիստ է, «Ռեստարտ» նախաձեռնության անդամ է, և մեր ծանոթությունը որևէ կապ չունի իմ բարեկամ լինելու հետ: Ռուբեն Բանուչյանն ինձ օգնել է ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, նա նաև մեզ օգնել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության ժամանակ, և կարծում եմ, որ այստեղ ավելի կարևոր է իմ և նրա պրոֆեսիոնալ համագործակցությունը, և մինչև իմ ամուսնուն ճանաչելը ես նրան ճանաչել եմ»,-ասաց նա:
Սոնա Ղազարյանը հայտնեց նաև, որ Ռուբեն Բանուչյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի երրորդ կուրսի ուսանող է: Դիտարկմանը, որ դեռևս ոչ լիարժեք կրթությունը խնդիր չէ՞ ԱԺ-ում աշխատելու համար, նա պատասխանեց, որ դա խնդիր չէ:
Նշենք, որ Armdaily.am-ը հայտնել էր, որ ԱԺ այս գումարման ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանի օգնական Ռուբեն Բանուչյանը, նրա տեգրն է։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած