Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել չարաշահումներ կատարելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ըստ կոմիտեի, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը, ով 1996 թվականից մինչ օրս զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, 2010-ի նոյեմբերից մինչև 2017թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում կատարել է մի շարք չարաշահումներ:
Ըստ կոմիտեի, նախնական քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասն ընդհանուր առմամբ կազմել է 2 միլիոն 994 հազար 276 դրամ գումար, որը նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

















































