Երբեւէ առնչություն չեմ ունեցել ՕԵԿ-ի հետ. 18 տարեկան եմ դարձել 2005-ին. «Իմ քայլի» պատգամավորը հերքում է
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե ինքը 2004-2006թթ. եղել է ՕԵԿ անդամ։
«Ոչ միայն հերքում եմ, որ երբեւէ առնչություն եմ ունեցել ՕԵԿ-ի հետ, այլեւ պարզապես նշեմ, որ 18 տարեկան եմ դարձել 2005-ին, հետեւաբար դրանից առաջ երբեւէ չէի կարող դառնալ կուսակցական։
Հերթական ստի սպասումով»,-գրել է նա:
Նշենք, որ «Իրավունք» թերթն այսօր գրել էր. « Սոցցանցերում տարածված լուրերի համաձայն՝ Գ. Պապոյանը ժամանակին եղել է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, մասնավորապես, խոսքը 2004-2006 թվականների մասին է»:

















































