ԱԺ-ում տագնապային սպասումներ են, նորերն իրենց մարդկա՞նց կբերեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մաքրուհիների կրճատումից հետո ԱԺ աշխատակիցները տագնապով սպասում են, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց․ «Մաքրուհիների հետ պայմանագրային պարտավորությունների խնդիրները եղել են մինչ մեր գալը, մենք ընդամենն իրականացրել ենք պարտավորությունները։ Ինչ վերաբերում է մնացած աշխատակիցներին, ոչ մի կրճատում չի լինելու. կան պայմանագրեր, որոնց ժամկետը լրանում է։ Առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով. հայտարարում ենք մրցույթ, որին ցանկանում ենք, որ անպայման մասնակցի նաև աշխատակիցը, որն զբաղեցրել է այդ հաստիքը։
Ընդ որում, նա ունի առավելություն․․․ Ի դեպ, փորձում ենք մրցույթները ձայնագրել, որ խնդիրներ չլինեն: Գիտե՞ք ինչու են տագնապում՝ ելնում են տրամաբանությունից, որ նորերն իրենց մարդկանց կբերեն։ Ես կրկին պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մասնագետ է, հաճույքով աշխատելու ենք հետը»: Առաջ էլ նման լոզունգներով էին կրճատում․ «Տարբերությունն այն է, որ որդեգրել ենք 1 սկզբունք` աշխատանքի ընդունումը պետք է լինի թափանցիկ։ Առաջ պաշտոնական կայքում թափուր տեղի մրցույթի հայտարարություն չի եղել, հիմա անպայման դրվում է, ես էլ իմ ֆեյսբուքյան էջում առանձին եմ այդ մասին հայտարարում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած