Նոր մանրամասներ՝ գործարար Դերժավայի Արկադիին ու նրա թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիայից
Ապրիլի 30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Երեւանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը, ըստ Shamshyan.com-ի՝ կրել է «Պատից կախված հրացանը մի օր կրակելու է» անունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները Երեւան քաղաքի Իսակովի պողոտա 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի եւ Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոեմեքենաների վարորդներին ու ուղեւորներին։ Նրանք են՝ Երեւանի բնակիչներ՝ 49-ամյա Արսեն Ս.-ն, 34-ամյա Դավիթ Ա.-ն, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Գ.- եւ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արկադի Համբարձումյանը։
Նրանց մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» եւ 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ։ Բերման ենթարկվածներից Արկադի Համբարձումյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Դերժավայի Արկադին» է, ավտոմեքենանաներն էլ պատկանում են նրան։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս