Կենսաթոշակների վճարումը կսկսվի մայիսի 3-ից
2019թ. մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 3-ից:
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են նաեւ, որ 25500 դրամից ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուները մայիս ամսվա ցուցակով գումարը կստանան վերահաշվարկված չափով, այդ թվում՝ հունվար-ապրիլ ամիսների գումարի տարբերությունը:

















































