Երևանում հանդիպում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները. ուղիղ
Մարզահամերգային համալիրում Երևանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը` ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին Հայաստան է ժամանել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նրան երեկ ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երևանում ապրիլի 29-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետերը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

















































