Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

ՀՀ-ԱՄՆ. ինչո՞ւ հարաբերությունները չեն կայանում

«Իրատես» թերթը գրում է.

«Հերթական ապրիլի 24-ին ԱՄՆ հերթական նախագահը «գենոցիդ» բառից խուսափեց: Մենք սովորաբար դա բացատրում ենք ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններով՝ արձանագրելով, որ ԱՄՆ-ի համար առաջնային են ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ հարաբերությունները ճշմարտության բարձրաձայնումից:

Իրավիճակը կարող էր փոխվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում՝ հաշվի առնելով նրա վերաբերմունքը ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը, փաստը, որ ԱՄՆ նախագահը գերակայություն է տալիս real politik-ին, որի վկայությունն էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը։ Դոնալդ Թրամփը նախընտրեց չսրել հարաբերությունները Անկարայի հետ։ Որևէ մեկը հարց տվե՞լ է, թե ինչու պիտի ԱՄՆ նախագահը ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները կարևորեր ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից։ Կամ՝ ընդհանրապես ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները ի՞նչ նշանակություն ունեն Վաշինգտոնի համար։ Հազիվ թե։

Համենայն դեպս, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու հայտարարում «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես», հարց է առաջանում՝ ի՞նչ խնդիր է լուծում վարչապետը ԱՄՆ-ին քննադատելով: Առավել ևս երբ հավելում է. «Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ առանց տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների»: Եվ նույն հարցազրույցում վերստին հայտարարում է. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան փոխվել է, միայն դրական ուղղությամբ: Ինչպես խոստացել էի, մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում և հաղորդակցության մեջ չի տարբերվում հանրային ելույթներից, և դա լավ հնարավորություն է նոր մակարդակի հասցնելու մեր հարաբերությունները:

Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, որը չի համընկնում ոչ Ռուսաստանի, ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի, ոչ Ֆրանսիայի, ոչ ԱՄՆ-ի ներքին քաղաքական օրակարգի հետ»։ ՈՒ միանգամից հարցեր են առաջանում՝ եթե ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել կամ փոխվել է միայն դրական ուղղությամբ, Հայաստանը շարունակու՞մ է մնալ ՌԴ ֆորպոստ և ընդունու՞մ է իր ֆորպոստ լինելը, այսինքն՝ ռուսական շահերի պաշտպանության գերակայությունը սեփականից: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ներկա Հայաստանին, կա՞ վստահության ու փոխըմբռնումի ռազմավարական համագործակցության մակարդակ: Իրո՞ք հարաբերություններն իրավահավասար են։ Ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանում «ներքին քաղաքական օրակարգը», որ չի համընկնում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կամ այլ երկրի ու ԵՄ-ի ներքին քաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերի հետ։ Որքանո՞վ է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանված, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ընթացքում ու հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների կարևորության տասնյակ հավաստիացումներ է տվել, բայց հազվադեպ է անդրադառնում ՀՀ-ԵՄ կամ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին: Անդրադառնալիս էլ ավելի շատ պահանջներ է ներկայացնում, քան համագործակցության ծրագրեր ու պատրաստակամություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: