Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում է, երկարատեւ բուժում կլինի. Արման Թաթոյան
Բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՄԻՊ զեկույցում այլ պաշտոնատար անձիք եւս ընդգրկված են՝ Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան, Մանվել Գրիգորյան: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մանվել Գրիգորյանի հետ կապված՝ կոնկրետ լուրջ առողջական խնդիրներով պայմանավորված հարց կար, եւ հիմա էլ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, բուժումներ է ստանում, ընդ որում, մեր կանխատեսմամբ՝ դա պետք է, որ երկարատեւ բուժում լինի»,-ասաց Թաթոյանը։
ՄԻ պաշտպանն ասաց, որ իրենք բարձրաձայնել են հարց, որ քննարկվի հիվանդությունների եւ կալանքի համատեղության, նաեւ բժշկական ծառայությունների որակի եւ համապատասխան մատչելիության հարցը։
Հարցին, թե Մանվել Գրիգորյանի կյանքի հետ կալանքը համատեղելի՞ է, պաշտպանն ասաց, որ հարցը քննարկվում է, եւ ինքը չի կարող գնահատական տալ։

















































