«Չեմ հետաքրքրվել, որովհետեւ բողոք չունեմ փաստաբանից». Արման Թաթոյանը՝ Միհրան Պողոսյանի մասին
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի հետաքրքրվել ՌԴ-ում քաղաքական ապաստան խնդրած ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԴԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գործով:
«Չեմ հետաքրքրվել, որովհետեւ նախ որեւէ դիմում, բողոք չունեմ փաստաբանից: Եթե նման բան լինի, կզբաղվեք»,-այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը։
Ինչ վերաբերում է քաղաքական ապաստան տալու խնդրանքի բավարարմանը, ըստ Թաթոյանի դա պետք է Ռուսաստանի իրավապահ մարմինները որոշեն. «Այսինքն դա մարդու իրավունքների պաշտպանի իրավասություններից վեր է»:
Նա հավելեց, որ չի կարող գնահատական տալ, թե արդյոք Միհրան Պողոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, թե ոչ. «Հարուցված է քրեական գործ, քրեական ընթացակարգը պահանջում է, որ եթե նրան կալանավորել են, իսկ ես որքան գիտեմ էքստրադիցիայի պրոցեսն սկսելու համար կալանավորված է, ապա դա նորմալ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված ընթացակարգ է: Հիմա, թե ինչ որոշում կկայացնի կոնկրետ մարմինը քաղաքական ապաստանի հետ կապված, դա արդեն այլ ընթացակարգով է որոշվում»,-ընդգծեց ՄԻ պաշտպանը:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ այս իշխանության օրոք կլինեն քաղաքական հալածյալներ, որոնք քաղաքական ապաստաններ կխնդրեն տարբեր երկրներում, Թաթոյանն արձագանքեց, որ չի կարող կանխատեսումների վերաբերյալ գնահատականներ տալ. «Ինչ վերաբերում է քաղաքական բանտարկյալներ լինել-չլինելուն, ՄԻՊ-ն օժտված չէ այն գործիքներով, որ այդ հարցին պատասխան տա: Ես դա բազմիցս նշել եմ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԴԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից: Նրան արտահանձնելու հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանին: ՌԴ իրավապահները կալանավորել են Միհրան Պողոսյանին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած