Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, պարտավոր է հայտնել. Զեյնալյանը՝ Քոչարյանի գործի մասին
Հայաստանում արդեն մի քանի դատավոր հրաժարվել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնացված գործը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քաղաքական ենթատեքստ տեսնելու մասին հարցին չպատասխանեց՝ պնդելով, որ դա կարող է հայտնի դառնալ միայն ԲԴԽ որոշումից:
Ինչ վերաբերում է ինքնաբացարկներին, ապա Զեյնալյանը պնդում է, որ եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, պարտավոր է հայտնել:

















































