15-ամյա համադասարանցիների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
Լոռու մարզում, ապրիլի 27-ին, սպանություն է տեղի ունեցել. Ժամը 16:30-ի սահմաններում, Տաշիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պարանոցի և ձախ թևի հատվածում ստացած սուր-կտրող-ծակող հարվածի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված, Տաշիր քաղաքի բնակիչ 15-ամյա Էդիկ Ավոյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են, որ սպանությունը կատարել է Տաշիր քաղաքի բնակիչ, 15-ամյա Ա. Չ.-ն, ով ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժին: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Աղբյուրի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տաշիր քաղաքի սպորտդպրոցի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բակում, իսկ մինչ այդ երեկ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, ու այսօր՝ չգիտես ինչու, Ա. Չ.-ն որոշել է պարապմունքից հետո հանդիպել Է. Ավոյանին, որի ժամանակ էլ դանակով հարվածներ է հասցրել նրան:
Սպանվածն ու սպանության կասկածանքով ոստիկանության Տաշիրի բաժին տեղափոխվածը համադասարանցիներ են:
Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս