Գեղարքունիքի Ծաղկունք գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցուց խոշոր գումար են հափշտակել
Գեղարքունիքի մարզում գողություն է տեղի ունեցել. ապրիլի 26-ին, ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել 37-ամյա Անդրեյ Ս.-ից, ով հայտնել է, որ ապրիլի 25-ին, ժամը 18։00-ից մինչեւ ապրիլի 26-ի ժամը 10։00-ն ընած ժամանահատվածում անհայտ անձը կամ անձինք Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու հետնամասի պատուհանի փեղկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ներս են մտել եկեղեցու տարածք եւ մոմավաճառության դարակից ու գանձնանակից հափշտակել խոշոր չափի գումար։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոնյանի գլխավորությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Անդրեյ Ս.-ն աշխատում է Սեւանի տարածաշրջանի հոգեւորական։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս