ՌԴ-ից այս տարի եւ մյուս տարվա ընթացքում մատակարարումների բոլորի պայմանավորվածությունները ձեռք են բերված. Դավիթ Տոնոյան
Ռուսաստանից այն մատակարարումները, որ պետք է իրականացվեն մինչեւ տարվա վերջ, մյուս տարվա ընթացքում, բոլորի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերված: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ մանրամասնությունները չի կարող բարձրաձայնել:
«Երբ կմատակարարվեն, այդ ժամանակ կխոսենք»,-ասաց նա:

















































