Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Ֆակտորի փրոդաքշն»-ը Քաղաքացու օրը կազմակերպելու համար ստանալու է 25 միլիոն դրամ

hraparak.am-ը գրում է. Վերջին շրջանում Երեւանի քաղաքապետարանի ու, առհասարակ, բոլոր ծախսատար եւ մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպիչը լինում է Factory Production ընկերությունը։ Այսինքն՝ կարելի է ասել, որ այս իշխանություններն էլ ունեն իրենց «Շարմ» ընկերությունը՝ ի դեմս «Ֆակտորի փրոդաքշն»-ի։ Անգամ խոսում էին, որ այս ընկերությունը «Շարմ»-ի, այսպես ասած՝ դուստր-կազմակերպությունն է։ Ընկերության համահիմնադիրներից Ռուդիկ Տեր-Գալստյանն աշխատել է «Շարմ»-ում, ապա Հանրայինի նախկին գլխավոր պրոդյուսերն է եղել։ Հանրայինում աշխատել է նաեւ Վազգեն Պողոսյանը։ «Շարմ»-ի համահիմնադիրներից ու ընկերությունից վերջերս հեռացած Կարեն Ղազարյանը հերքեց «Շարմի» եւ «Ֆակտորիի» կապը, ասաց․ «Ես կասեի՝ հակառակը․ ոչ թե դուստր, այլ՝ կոնկուրենտ»։ Իհարկե, Կարեն Ղազարյանը չհերքեց, որ այս ընկերության ղեկավարները նախկինում աշխատել են «Շարմ»-ում․ «Այո, մեր սովորեցրած երեխեքն են, բայց հիմա իրենք իրենց կյանքով են ապրում։ Ու շատ հաջող։ Էնքան, որ ես երկար ժամանակ է՝ հեռացել եմ, բայց գիտեմ, որ «Շարմ»-ում այս ընկերությանը վերաբերվում են լուրջ խանդով»։

Հիշեցնենք, որ այս ընկերությունն էր անցկացրել Ֆրանկոֆոնիայի միջոցառումները Հայաստանում, ամանորյա տոնածառի ու հրավառության շոու ծրագիրը, նկարահանումը, տեխնիկան եւ բեմի ձեւավորումը, ավելի վաղ՝ 2018-ի մայիսի 25-ին, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, աջակցել էր 1-ին հանրապետությանը նվիրված ցուցահանդեսին։ Հիմա էլ «շահել» է ապրիլի 27-ին «տոների տոնը»՝ Քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպումը Երեւանում։ Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Վազգեն Պողոսյանը՝ առաջարկը ոչ թե քաղաքապետարանինն է, այլ կառավարությանը՝ միջոցառումը Երեւանում անցկացնելու վերաբերյալ։ Ծրագիրը ներառում է համերգային մի միջոցառում Մաշտոցի պողոտայում եւ Ազատության հրապարակում՝ Արտո Թունջբոյաջյանի մենահամերգը։ «Քանի որ նա ունի Navi band ու լավ ծրագիր, որոշվեց, որ Արտո Թունջբոյաջյանը լինի, որովհետեւ տարբեր մարզերում, որքան ես հասկացա, սա իմ կարծիքն է, որ ամեն ինչ լինի band-երով, ոչ թե տարբեր անհատ երգիչներ։ Իմ կարծիքով՝ բավականին հետաքրքիր տարբերակ է։ Իսկ էն մյուս մասերով լինելու են տարբեր մեծ կոլեկտիվներ, պարային խմբեր, նվագախմբեր, առանձին երգիչներ։

Ծրագիրն արդեն քաղաքապետարանի մշակույթի վարչությանն է»,- մանրամասնեց Վազգեն Պողոսյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե, փաստորեն, աշխատում են նվագախմբերով՝ հրաժարվելով նախկին իշխանությունների օրոք երգած երգիչ-երգչուհիներից։ Ընկերության կողմից Երեւանում մատուցվելիք ծառայության գինը կազմելու է 25 միլիոն դրամ՝ ներառյալ հարկերն ու տուրքերը։ Ընկերության համահիմնադիրն այս առնչությամբ ընդգծեց, որ իրենք աշխատում են 20 տոկոսանոց ԱԱՀ-ով, ի տարբերություն այլ կազմակերպությունների, որոնք աշխատում են 5 տոկոսանոց շրջհարկով։ Քաղաքային իշխանությունների հետ ընկերական հարաբերությունների եւ միշտ հաղթելու մասին էլ Վազգեն Պողոսյանն ասում է․ «Քանի որ մենք արել էինք Ֆրանկոֆոնիայի գալա-համերգը, որը քաղաքապետարանի հետ կապ չուներ, ԱԳՆ-ն էր պատվիրել, այդ համերգից հետո, որը կարծում եմ՝ Դուք էլ եք տեսել, որ լավ համերգ էր ստացվել, սրանից հետո մեզ հրավիրել են լույսերի վառման արարողությանը։ Յուրահատուկ ձեւով անելու, բայցեւ ասացին, որ բյուջեն հստակ է՝ այս է։ Մենք տեղավորվեցինք էդ բյուջեի մեջ, էն դեպքում, երբ կարվել են հագուստներ, ռոլիկ է նկարվել, եւ դա արել ենք 3 օրվա ընթացքում»։

Դիտարկմանը, թե առաջ էլ «Շարմ»-ին էին հավանում, ընկերության համահիմնադիրն արձագանքեց՝ իրենք մենաշնորհ չունեն, ապա ավելացրեց․ «Քաղաքային իշխանությունների հետ մտերմություն-չմտերմություն՝ կապ չունի։ Այո, ճանաչում ենք Տիգրան Վիրաբյանին, որի հետ եւս աշխատել ենք 8 տարվա ընթացքում՝ տարբեր պրոյեկտներում։ Դա ընդհանրապես կապ չունի, եւ մենք քաղաքապետարանի հետ աշխատել ենք էդ մի պրոյեկտով։ Դեռեւս։ Իսկ այս մեկը, նորից եմ ասում՝ մեզ կառավարությունից են պատվիրել, ինչպես 8 այլ կազմակերպությունների։ Ուղղակի մեր անունն է, չգիտես ինչու, շրջանառվում»։ Ինչ վերաբերում է «Շարմի» հետ առնչություններին, ապա Վազգենն ասաց, որ արդեն հոգնել են այդ մասին մեկնաբանելուց։ ««Շարմ հոլդինգի» հետ ընդհանրապես, ես օֆիցիալ ասում եմ, մենք կապ չունենք, որեւէ ֆինանսական բան, իբր «Շարմի» էն մյուս ֆիրման ենք, ըտենց բան չկա, մենք, այո, այնտեղ մի քանի տարի աշխատել ենք, որից հետո դուրս ենք եկել, գնացել Հանրային հեռուստատեսություն եւ դրանից հետո դիմում ենք գրել ու շատ մեծ դժվարությամբ դուրս եկել, որովհետեւ ահագին պրոյեկտներ ունեինք, բայց բացել ենք մեր կազմակերպությունն ու գնացել։ Փորձում ենք աշխատել»։

hraparak.am