Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին
Հայաստան

Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտված է

2019 թվականի ապրիլի 23-ին ավարտվեց Սեդրակ Քոչարյան ընդդեմ Արթուր Վանեցյան գործի նախնական դատական նիստը։ Դատարանը հստակ սահմանեց, որ Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները պետք է կրեն փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ պատասխանողը պետք է ապացուցի, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Արթուր Վանեցյանի կողմից կատարված արտահայտությունները հանդիսանում են փաստացի տվյալներ և չեն համարվում զրպարտություն։

«Կարծում եմ, պատասխանող կողմի համար բավականին դժվար կլինի ապացուցել այդ պնդումները, քանի որ, 2019 թվականի փետրվարի 21-ին Արթուր Վանեցյանն արդեն իսկ հայտարարել է, որ իր խոսքը եղել է ոչ այդքան ճիշտ ձևակերպված, և որի համար պարզաբանում է տվել»,- ասաց Ա.Ալավերդյանը: Ավելին, Արթուր Վանեցյանը նույնիսկ հայտարարել է, որ ի սկզբանե հերքել է:

Պետք է նշել նաև, որ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչներն արդեն իսկ ներկայացրել են որոշ ապացույցներ, առ այն, որ պատասխանողի կողմից կատարված հրապարակային հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

Արդյո՞ք խախտվել է անմեղության կանխավարկածը: Սեդրակ Քոչրայանի ներկայացուցիչ Սարգիս Գիրգորյանն ասաց․

«2018 թվականի սեպտեմբերի 11-ին հայտնի մամլո ասուլիսի ընթացքում Արթուր Վանեցյանի կողմից կատարված հայտարարությունները արտացոլվել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2019 թվականի փետրվարի 19-ի տարածած հաղորդագրության մեջ։ 2019 թվականի ապրիլի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել է, որ վերընշված ԱԱԾ-ի հաղորդագրությունը խախտում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Հետևաբար, մամլո ասուլիսի ընթացքում հրապարակայնորեն հնչեցված արտահայտություններով արդեն իսկ խախտվել էր Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այսինքն, այդ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, անմեղ է համարվում, մինչև որ նրա մեղավորությունը չապացուցվի օրենքին համապատասխան։ Նախադեպային իրավունքը սահմանում է, որ տվյալ սկզբունքի նպատակն է ապահովել արդար դատաքննությունը, զերծ պահելով այն գործի հետ սերտորեն կապված որևէ հրապարակային հայտարարություններից:

Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է նաև, որ տեղեկատվության չթույլատրված բացահայտումը, որը կարող է խախտել անձի անմեղության կանխավարկածը հանդիսանում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտում»։

Փաստաբանը կարծում է, որ դատարանը կտա այնպիսի գնահատական, որը համահունչ կլինի Հայաստանի կողմից ստանձված միջազգային պարտավորություններին և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին`արդար դատաքննության իրավունքի և անձնական իրավունքի պաշտպանության վերաբերյալ։

Աղբյուր` Փաստինֆո