Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին և աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել:

Նախնական տվյալներով՝ 2012 թվականի մայիսի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով, խոշոր չափերի առերևույթ յուրացումներ է կատարել:

Մասնավորապես՝ նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի հետ՝ որոշել է վարչական շրջանի տարածքում 2016 թվականի ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը:

Այդ նպատակով կազմվել է կեղծ փաստաթուղթ, այն է՝ հանձնման-ընդունման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի՝ ռեստորանում իբրև թե կազմակերպվել և անցկացվել է միջոցառում, սակայն այն իրականում տեղի չի ունեցել, որի արդյունքում վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված խոշոր չափի գումարը՝ համայնքին պատճառելով գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարված առերևույթ այլ չարաշահումներ ևս:

Այսպես՝ 2018 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի և թվով 7 կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանի համար ձեռք են բերվել տարբեր տեսակի շինանյութեր, նստարաններ, ճոճանակներ և զրուցարաններ, սակայն պարզ չէ, թե երբ և ովքեր են ստացել նշված ապրանքատեսակները: Ապրանքների ձեռք բերումը հավաստող փաստաթղթերը ստորագրությամբ հաստատվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից, սակայն չեն կնքվել, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից միջոցառումներ չեն ձեռնարկվել ստացված ապրանքանյութական արժեքների նպատակային, արդյունավետ օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև չեն ապահովվել դրանց օգտագործումը /ծախսը/ հավաստող համապատասխան հիմնավոր փաստաթղթեր:

Պարզվել է նաև, որ անհամապատասխանություններ են հայտնաբերվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում գույքի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքում, այն է՝ հիմնական միջոցների գույքագրման արդյունքներով ստեղծված հանձնաժողովի կողմից հաշվառվել է պակասորդ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից առերևույթ կատարված յուրացումների վերաբերյալ: 2010 թվականի մայիսի 31-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով գրենական պիտույքների ձեռքբերման և բաշխման գործընթացի պատասխանատու անձ` վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տարբեր բաժիններին տրամադրված «A4» ձևաչափի թղթերի քանակի վերաբերյալ. ուռճացնելով դրանց քանակը՝ իրականում ավելի քիչ քանակի թուղթ է տրամադրել բաժիններին, իսկ թղթի՝ բաժիններին չտրամադրված ընդհանուր խոշոր չափ կազմող մասը յուրացրել է՝ համայնքին պատճառելով գույքային վնաս:

Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, և որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են աշխատակազմի աշխատակիցներ, կատարվել խուզարկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: