«Հեղափոխություն» նաեւ հեռուստահեռարձակման ոլորտո՞ւմ. Ամենաբարձր մակարդակով կա ներքին որոշում
«Փաստ» թերթը գրում է.
«Դեռեւս օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը` ասելով, որ դրանց որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում։ Ի պատասխան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել էր, որ դա քաղաքական հարց է։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հարցն այնքան էլ «միամիտ» չէր հնչել: Բանն այն է, որ մեր աղբյուրների պնդմամբ, առաջիկայում բավականին լուրջ փոփոխություններ ու վերադասավորումներ են սպասվում հեռուստատեսային հեռարձակումների ոլորտում:
Ըստ այդմ՝ կառավարությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով ունի ներքին որոշում, որ հանրային թվային մուլտիպլեքսում լուրջ փոփոխություններ կատարվեն՝ հնարավոր բոլոր օրենսդրական կարգավորումներով հանելով ռուսական պետական հանրային հեռուստաալիքները, որոնք հեռարձակվում են ՀՀ տարածքում: Դրան կհետեւի այն, որ մեր քաղաքացիները հրաժեշտ կտան մասնավորաբար ОРТ, Росиия 24, НТВ, Култура հեռուստաալիքներին:
Ավելի ստույգ, դրանց կարող են հետեւել միայն կաբելային փաթեթների բաժանորդները: Թերթի տեղեկություններով, վարչապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ակնարկել է, որ ԵՄ-ի համար այդքան էլ ընդունելի չէ, որ հայ հանրությունը Արեւմուտքի մասին տեսակետ է կազմում ռուսական հեռուստաալիքների ազդեցությամբ: Նա նշել է, թե «հենց դա է պատճառը, որ մենք ՀՀ-ում այդքան էլ հեշտությամբ չենք կարողանում հանրային կարծիք ձեւավորել եւ ազդել դրա վրա»:
Ըստ ամենայնի, ամենաուշը մեկ տարի հետո ներկայիս կառավարությունն իր ենթակայության տակ կվերցնի արտաքին ագիտպրոպը: Սակայն մինչ այդ դեռ հարկավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնք մի կողմից՝ կարգավորեն դաշտը, մյուս կողմից՝ քաղաքական որեւէ հետեւանք չունենան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս