Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Խախտվել է Մհեր Դերձյանի անմեղության կանխավարկածը. փաստաբան

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեսանյութ էր տարածել, որտեղ «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը, ըստ նախնական տվյալների, մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափի գումարներ յուրացնելու, ծրագրի շահառուների կանխավճարներից գոյացած եւ սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին փոխանցված ավելի քան 8 միլիոն դրամը յուրացնելու մեջ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: Պարզաբանումներ են ներկայացնում Մհեր Դերձյանն ու նրա փաստաբան Լուսինե Վիրաբյանը:
«Մի կտուրի տակ» ծրագրի գրասենյակը նորմալ աշխատում է, կոոպերատիվներում էլ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով՝ վստահեցնում է Մհեր Դերձյանը: Նա ընդգծում է, ապացույցների պակաս չունեն եւ կներկայացնեն, եթե հարկ լինի:
«Գումարը, որ փոխանցվել է սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին օգտագործվել է՝ ըստ նշանակության: Մենք ունենք բոլոր փաստաթղթերը եւ կարող ենք ապացուցել, որ ոչ մի դրամ այդ գումարից հենց այնպես չի ծախսվել: Այդ գումարով մենք գնել ենք հողը, կատարել որոշակի աշխատանքներ, որոնց մասին ավելի մանրամասն պատրաստ եմ հաշվետու լինել կոոպերատիվների յուրաքանչյուր անդամի»,- ընդգծում է Դերձյանը եւ ցույց տալիս փաստաթղթերը:
Խոսակցությանը միանում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը եւ նշում, որ իրենք քրեական գործի հարուցման մասին տեղեկացել են լրատվամիջոցներից: Նախորդ շաբաթ հրավիրվել են ոստիկանություն՝ ոչ թե վկայի կամ մեղադրյալի, այլ քաղաքացու կարգավիճակով:
«Այս պահին Մհեր Դերձյանի դեմ մեղադրանք չի առաջադրվել եւ նա կասկածյալի կարգավիճակ չունի: Նախորդ շաբաթ մենք ներկայացել ենք ոստիկանության համապատասխան 3/3 վարչություն ուղղակի որպես քաղաքացի, մեզ ասել են, որ նյութեր են նախապատրաստվում, բայց ո՞ւմ դեմ եւ ինչ՞ի համար՝ մենք տեղյակ չենք»,- նշում է փաստաբանը: Լուսինե Վիրաբյանի կարծիքով ոստիկանության տարածած տեսանյութում խախտվել է նաեւ քաղաքացու անմեղության կանխավարկածը:
«Միակողմանի քննություն է արվել ու հիմա նյութ է հրապարակվում… Հաշվի առնելով Սահմանադրության 41 հոդվածը եւ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը՝ խախտվել է անմեղության կանխավարկածը: Տեսանյութում նշվում է, որ Մհեր Դերձյանը կատարել է տվյալ արարքը՝ նախապատրաստված նյութերի հիման վրա: Չեն ասում ենթադրվում է, որ կատարվել է: Մարդիկ արդեն իսկ հաստատում են արարքի կատարված լինելը: Եթե նման բան կա, այդ դեպքում ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվում»,- նշում է փաստաբանը ու ավելացնում՝ քրեական գործը կարող է հարուցվել, բայց նախապատրաստված նյութերը բավական չլինեն եւ քրեական գործը կարճվի՝ հանցակազմի բացակայության պատճառով:
«Մեր բնականոն գործունեությունը շարունակելու ենք եւ նախաքննությանը ոչ մի կերպ չենք խոչընդոտելու: Մենք չենք վախենում աուդիտից կամ ստուգումներից: Նախորդ շաբաթ ոստիկանությունը մեզ հարցում արեց ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ, հաջորդ օրն իսկ մենք պատասխանեցինք, որ աշխատում ենք թափանցիկ եւ բաց, ցանկացած մուտքերի եւ ելքերի վերաբերյալ հարցումների պատասխաններ կարող են ստանալ Պետեկամուտների կոմիտեից: Բոլոր հաշվետվությունները ներկայացվել են եւ որեւէ խնդիր չունենք: Մեր նպատակը, սկզբից եւեթ, մարդկանց տնով ապահովելն է եղել՝ առանց գրավի ու տոկոսների: Հետագայում էլ շարունակելու ենք շարժվել նույն ուղղությամբ»,- եզրափակում է Մհեր Դերձյանը: