Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները չգիտեին, որ աղքատությունն իրենց գլխում է, դրա համար էլ անապահով են

«Իրատես» թերթը գրում է.

«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները չգիտեին, որ աշխատանք չունեն ոչ թե որովհետև աշխատատեղ չկա, այլ որովհետև թամբալ են: Չգիտեին նաև, որ աղքատությունն իրենց գլխում է, դրա համար էլ ֆինանսապես անապահով են: Իրազեկ չէին, որ դրոշը պատին հենելու համար կարող են ծեփվել պատին, փռվել ասֆալտին կամ ի տես արար աշխարհի ու տեսախցիկների առջև, անարգանքի սյանը գամվել: Հասարակությունը հակառակորդների ու յուրայինների բաժանելով` մերժում էին ում պատահի և ինչպես պատահի:

Այսօր արդեն «միտքդ վա՛ռ պահիր» խորագրի ներքո մարդիկ տոնելու են նոր իշխանությունների սահմանած Քաղաքացու օրը: Քաղաքացիների համար, որոնց մեծամասնությունն աշխատանք չունի, մի մասն աշխատում է չնչին աշխատավարձով, զգալի հատվածն էլ արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով տեսակապով է գուրգուրում իր զավակներին, պետական բյուջեից հատկացված ահռելի գումարով գուցե հիշարժան դառնա ևս մեկ օր: Համերգ ու հրավառություն կլինի, իսկ հետո՞:

Քաղաքացու տոնի համար կառավարությունն ավելի քան 250 հազար դոլար կհատկացնի: Մի երկրում, որտեղ, ըստ իշխանության ներկայացուցիչների, 30 տոկոս աղքատություն կա, երկրաշարժից հետո աղետի գոտի ու անօթևան մարդիկ կան, մի երկրում, որտեղ իշխանափոխությունից մեկ տարի անց մարդկանց սոցիալական վիճակը դրական առումով չի փոխվել, անհրաժե՞շտ էր արդյոք մարդկանց «միտքը վառ պահելու» համար նման ճոխություն թույլ տալ: Մի քանի սենյականոց բնակարանը Գյումրիում 20-25 հազար դոլար արժի, Սպիտակում՝ 15-18 հազար, այսինքն՝ մոտ տասն ընտանիքի այդ գումարով հնարավոր էր բնակարանով ապահովել, մի քանի հարյուր անապահով ընտանիքի էլ այդ գումարով կարելի էր օժանդակություն ցուցաբերել:

«Կգան, կուտեն, կլափեն, կթափեն, կիմանան, թե գառն անտառի պտուղ է, ծառից է կախված լինում». Մաթևոսյանի տողերին համապատասխան իշխանական էլիտան մի լավ քեֆ կանի այդ օրը, կտոնի իր «հաղթանակի» մեկ տարին, իսկ աղքատն այդպես էլ աղքատ կմնա: Ինչքան էլ գեղեցիկ փաթեթավորեն հաղթանակի մեկ տարին տոնելու և սուփրա-սեղան գցելու գաղափարն ու այն որպես քաղաքացու օր ներկայացնեն, բոլորիս էլ հասկանալի է` ներկաներն այդ կերպ վրեժ են լուծում նախկիններից ու, նրանց աչքը հանելու համար, հաղթանակի դափնիները ցուցադրաբար դնում գլխներին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: