Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Եթե վարչապետը որևիցե վայրկյան չվստահի ինձ, ես անձեռնմխելի չեմ, այդ վայրկյանից ինձ կազատի իմ զբաղեցրած պաշտոնից․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայությունը ավարտել է 2՝ Արմավիրի և Էջմիածին ջրօգտագործողների մոտ իրականացվող ուսումնասիրությունը, և երկուսի մոտ էլ հայտնաբերվել է ավելի քան 1 միլիարդ դրամի խախտումներ: Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:

«Ուսումնասիրությունները 2014-2018 թվականների վերաբերյալ է, և երկուսի մասով վերականգնման է ենթակա ավելի քան 2 միլիարդ դրամի գումար»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանը խոսեց նաև քրեական գործի մասին, որի հետ առնչություն ինքն էլ ունի: «Քրեական գործի մանրամասների վերաբերյալ չեմ կարող խոսել, որովհետև նման պարտավորություն ունեմ, բայց դա չի ենթադրում, որ պետք է ինֆորմացիայի արտահոսք լինի, և ես չկարողանամ համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի չկարողանան որևիցե ձևով իմ բարի համբավի վրա բիծ անեն: Դա ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում, դա ձեռք է բերվել սկզբունքային և ազնիվ ապրելու արդյունքում և չեն կարող, ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել»,- ասաց նա:

Նա նշեց, որ ինքը համաձայն չէ քրեական գործի հետ, և ինքը վիճարկելու է համապատասխան իրավական ընթացակարգերով:

Քրեական գործում իր կարգավիճակի մասի, ըստ Դավիթ Սանասարյանի, հարցեր պետք է տալ ԱԱԾ-ին, քանի որ դա նախաքննական գաղտնիք է: «Ես արդեն հարցաքննվել եմ, առերեսվել եմ: Ասել եմ՝ ինչ ինձ հայտնի է»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանի խոսքով ՝որևիցե մեկը, որևիցե կառույց չի կարող իրեն որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել: «Ես ինքս մերժում եմ կոռուպցիոն ցանկացած երևույթ, և ինչպես ասել եմ մեկ անգամ էլ, հատկապես հեգնողներին ասեմ, որ գերեզմանում էլ լինում՝ իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ»,- ասաց նա:

Փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում էմոցիոնալ իրավիճակում պետք է դուրս գա վարչապետի դեմ: «Այդպիսի բան չի կարող լինել: Ես վարչապետին վստահում եմ, դրա համար եմ այստեղ,- ասաց նա՝ ապա հավելեց, որ ՊՎԾ ունի ֆունկցիաներ, որ օրենքի շրջանակում կարող է շատերի «ոտքերը տրորի»,-շատերը չեն ցանկանում, որ սկզբունքային, մաքուր մարդ լինի, երբևիցե որևիցե գործարարների մեջ չմտած մարդ լինի: Բայց դա իրենց գործն է: Ես չեմ ուզում իմ կասկածների մասին հնչեցնել: Երբ կտեսնեմ, որ դա համակարգային բնույթ ունի, ես չեմ վախենա գործողություններ անելուց: Ինքս իմ քայլերի համար հայտնվել եմ քրեակատարողական հիմնարկում: Հիմա էլ չեմ վախենում: Ես բացառում եմ, որ ես կարող եմ կոռուպցիայի մեջ լինել»:

Հեմոդիալիզների թեմայի հետ կապված էլ ՊՎԾ պետը նշեց, որ ամփոփ տեղեկատվությունը ներկայացվել է դատախազությանը: «Դատախազությունն այս պահին նյութեր է հավաքում հետագա իրավական գնահատական տալու հետ կապված: Վստահ եմ, որ այդ գործողությունը հենց այդ էությամբ էլ շարունակվելու է, որովհետև այնտեղ ակնհայտ են խախտումները: Այստեղ կոնկրետ շրջանակներ կան, որոնց ոտքերի կոշտուկները տրորվում են»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հետ իր հարաբերություններ մասին, թե արդյոք նշյալ քրեական գործը ազդել է դրանց վրա՝ Դավիթ Սանասարյանը նշեց, որ ինքը խոսել է վարչապետի հետ, ներկայացրել իր մտահոգությունները:

«Վարչապետը չպետք է խառնվի նախաքննական մարմիններին, սա օրենքի պահանջ է: Նա պետք է հետևի գործընթացներին: Եթե զգա, որ այլ ուղղությամբ է գնում, նա իր համապատասխան դիրքորոշումը կհայտնի: Եթե վարչապետը որևիցե վայրկյան չվստահի ինձ, ես անձեռնմխելի չեմ, այդ վայրկյանից ինձ կազատի իմ զբաղեցրած պաշտոնից: Եթե ես ինքս չվստահեմ վարչապետին, ինքս դիմում կգրեմ, կազատվեմ աշխատանքից: Բայց վստահության խնդիր չկա: Ընթանում է իրավական պրոցես, հետևում ենք դրան»,- ասաց նա: