Թատրոնի տնօրենը դատի է տվել մշակույթի նախարարությանը
Խորեոգրաֆիայի պետական թատրոնը դատի է տվել մշակույթի նախարարությանը։ Թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանը դատարան է դիմել իրեն աշխատանքից ապօրինի ազատման հիմքով։ Արդեն տեղի է ունեցել առաջին նիստը, 2-րդ դատական նիստն ապրիլի 23-ին է նշանակված, որի ժամանակ նախարարությունը պետք է հրամանի օրինական հիմքերը ներկայացնի։
Առաջին նիստին ներկա է եղել միայն մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը։ «Առաջին նիստի ընթացքում մեր փաստաբանը դատավորին ներկայացրել է ամբողջ փաստերը, նրանց էլ պարտադրել են հիմնավորել հիմքերը, հիմա 23-ին պետք է դատարան ուղարկեն հիմքերը եւ հիմնավորեն։ Իսկ այն, որ Նազենի Ղարիբյանն ասում է՝ տարածքը զավթել եմ, կնիքը չեմ հանձնում, դա զրպարտություն է, նա իրավունք չուներ նման հայտարարություն անելու, եթե որեւէ հիմք չուներ, թող դրա պատասխանը տա, թե ինչու է զրպարտել ինձ եւ խաթարել թատրոնի աշխատանքը»,- ասում է Գայանե Կարապետյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին լրացել էր թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը, եւ մշակույթի նախարարությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Լիլիթ Փալանջյանին, ով, սակայն, այս ամիսների ընթացքում աշխատանքի չի ներկայացել։ «Ի դեպ, Պետգույքը Նազենի Ղարիբյանին պատասխանել է, որ այս տարածքն իրենց չի պատկանում, եւ ինքն իրավունք չուներ տարեսկզբին դուռ կոտրելու։
Կնիքն էլ ես 1-2 ամիս է՝ արդեն հանձնել եմ ոստիկանություն, ինչը պատճառ չէ ժողովրդին աշխատավարձ չտալու համար, որն ակամա առաջացրել է մեզ վրա տույժ-տուգանքների հավելում։ Փոխանակ հիմա թատրոնն աշխատեր, իր դարդնուցավը հոգար, բայց նման քայլերը նպաստում են, որ տույժ-տուգանքներն ավելանան, պետական տուրքերը չեն վճարվել, ու դա արվել է Նազենի Ղարիբյանի ցուցումով»,- ասաց Կարապետյանն ու հավելեց, որ թեեւ մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել, բայց շարունակում են բնականոն աշխատել, ներկայացումներ խաղալ։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս