«Հայանտառի» մասնաճյուղերից մեկի տնօրենի տեղակալին ծեծի են ենթարկել, 3 քաղաքացի ձերբակալվել է
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի մասնաճյուղի տնօրենի տեղակալին ծեծի են ենթարկել:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ ապրիլի 15-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Ն. Պ.-ն հաղորդում է տվել ոստիկանության Տավուշի բաժնում:
«Նա հայտնել է, որ ինքը, հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ Արծվաբերդի մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ, Նորաշենի անտառպետության տարածքում իր ծառայողական պարտականությունները իրականացնելիս նկատել է փայտանյութով բարձած ԳԱԶ 66 մակնիշի ավտոմեքենա, մոտեցել է, ներկայացել և խնդրել ներկայացնել փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ փաստաթղթեր, որից հետո Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի բնակիչ Հ. Լ-ն երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակի և քթի շրջանին և կոտրել իր քթոսկրը»,-ասաց նա:
Դատախազությունից հայտնեցին, որ որոշ ժամանակ անց վիճաբանությունը շարունակվելու է նաև Հ.Լ.-ի կողմնակիցների մասնակցությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ, 3 անձ ձերբակալվել է:

















































