Մալաթիա Սեբաստիայի թաղապետը՝ հավերժ ուսանող
Մալաթիա-Սեբաստիայի ՔՊ-ական թաղապետը սխալ կենսագրական տվյալներ է լրացրել։
Մասնավորապես, որ 2011-ին եղել է «Բեսթ Հաուզ»-ի հիմնադիրը։
Նշենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2014-ին։
Նաև տարօրինակ է, որ 2012-ից առ այսօր (7 րդ տարի է) սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետում։ Եվ սա այն դեպքում, որ 2009-2011թթ․ ծառայել է Զինված ուժերում։

















































