Հայաստանում ԶԼՄ-ները չեն կարող ենթարկվել քաղաքական հետապնդման. վարչապետ
Ես չեմ կարող թույլ տալ մտածել, որ Հայաստանում որեւէ զանգվածային լրատվամիջոց կարող է ենթարկվել քաղաքական հետապնդման։ Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։ Նրա խոսքով՝ նման հնարավորությունը գործնականում բացառվում է։ Նշենք, որ Էդմոն Մարուքյանը հարցը տվել էր Հայաստանի Շիրակի մարզի «Գալա» հեռուստաընկերության միջադեպի հետ կապված։ Ի պատասխան՝ վարչապետը խոստացել է սկզբում ծանոթանալ միջադեպին, իսկ հետո արդեն տալ համապատասխան պատասխանը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս