Ի՞նչ քայլեր են տարվում Արցախի հետ ռոումինգը չեղարկելու ուղղությամբ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց` Արցախի հետ ռոումինգը չեղարկելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են տարվում։
Մինչ այդ, հղում անելով ԵԱՏՄ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, նա նշեց, թե նախարարն ասել է, որ աշխատանքներ է տարվում ԵԱՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ, գինը էական նվազել է և միջպետական ռոումինգը չեղակվել է ՌԴ-ում։
«Մեր կառավարությունն այդօրինակ նախաձեռնություն հանդես կբերի՞ ռոումինիգը Արցախի հետ չեղարկելու կամ հնարավորինս իջեցնելու համար»,-հետաքրքրվեց պատգամավորը։
Հակոբ Արշակյանը պատասխանեց, թե օրինակը ՌԴ-ի ներսում գործող ռոումինգի մասով է և այստեղ տարբեր է իրավիճակը։
Նրա խոսքով՝ ռոումինգի սակագնի ձևավորման հարցը, մասնավորապես ԼՂՀ-ում ծառայության սակագների հարցը, քննարկվել է և հավելեց, որ սակագների պայմանավորվածությունը ձեռք է բերվում երկու օպերատորների միջև։
«Այսինքն՝ Արցախի օպերատորի և ՀՀ-ում նույնպես օպերատորների միջև։ Վերջին տարիներին սակագինը 145ից 132-ի միջև է տատանվել, հիմա 25-ից 45 դրամ է դարձել՝ կախված օպերատորից։ Սա ոչ թե երկրի ներսում կարգավորման հարց է, այլ միջպետական հարաբերությունների հարց է, որ շարունակաբար քննարկվում է»,-ասաց նախարարը։
Վարդևան Գրիգորյանն արձագանքեց, թե ԵԱՏՄ տարածքում էլ տաբեր երկրների ու տարբեր օպերատորների հետ գործ ունեն, բայց աշխատանք տանում են այդ տարածքում ռոումինգը չեղարկելու կամ իջեցնելու, նա նշեց, թե նախարարը, երևի, հասկանում է՝ ինչ է ակնարկում։
Նախարարն ասաց, որ Արցախի հետ ռոումինգի սակագինը 6 անգամ իջնելու մասին է խոսքը, իսկ քննարկումները շարունակվում են։ «Փակագծերը չբացելու Ձեր ակնարկած հանգամանքը թույլ տվեք շատ չմանրամասնել այս հարցի հետ կապված»,-եզրափակեց նա։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս