Այլընտրանքային տեսակետ հայտնողն այսօր միանգամից դառնում է թշնամի. Արծվիկ Մինասյան
Ով այսօր այլընտրանքային տեսակետ է հայտնում, միանգամից դառնում է թշնամի: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
«Ի՞նչ է, չասե՞նք, որ նույն սուպերվարչապետական համակարգի դեմ անընդհատ խոսացողներն այսօր դարձել են սուպերվարչապետությունը պահող, պաշտպանող ուժեր»,-ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ իրենց համար սկզբունքային է՝ յուրաքանչյուր պաշտոնատար անձ՝ լինի ՀՀ նախագահ, վարչապետ, պատգամավոր, թե մարզպետ, պարտավոր է շարժվել ՀՀ Սահմանադրությամբ։

















































